Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել տղամարդկանց, որոնք կապված են «Կրոկուսի» ահաբեկիչների հետ

Լուրեր

18.07.2026 | 22:57
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վայրում դի է հայտնաբերվել
18.07.2026 | 20:02
Հնդկաստանը տիեզերք է արձակել առաջին մասնավոր հրթիռը
18.07.2026 | 19:52
6-7 մլն դրամ հոսանքի պարտք ունենք. եթե անջատեն, 200 տոննա ձուկ կսատկի. ձկնաբույծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 19:33
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
Բոլորը

Ստամբուլի գլխավոր դատախազությունը պահանջում է 7,5-ից 15 տարվա ազատազրկում ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ մեղադրվող հինգ տղամարդկանց համար։ Նրանք կապված են մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հեղինակների հետ, հայտնում է Anadolu-ն։

Նրանք համարվում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամներ։ Քննիչների տվյալներով՝ նրանք կապ են պահպանել «Կրոկուսում» ահաբեկչության հեղինակներ Շամսիդին Ֆարիդունիի և Սայդակրամի Ռաջաբալիզոդայի հետ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ուսմոնովը Ֆարիդունիի հետ ապրել է Ստամբուլում՝ ԻՊ-ի «գաղտնի տանը»։ Ենթադրվում է նաև, որ ամբաստանյալները հեռախոսով քննարկել են առևտրի կենտրոնի վրա ծրագրված հարձակումը։ Մասնավորապես, Ուսոևը նամակագրություն է ունեցել ահաբեկչության հեղինակներից մեկի հետ, որում նա նրան առաջարկել է 800 հազար ռուբլի ռումբը տեղադրելու համար և խոստացել է տրամադրել անհրաժեշտ զենքերը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի