Լաս Վեգասի Trump հյուրանոցի մոտ պայթել է վառելիքով և հրավառության նյութերով բեռնված Tesla Cybertruck

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Վառելիքի տարաներով և հրավառությամբ բեռնված Tesla Cybertruck-ը պայթել է Լաս Վեգասում հյուրանոցի մուտքի մոտ, որը գործում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող ապրանքանիշի ներքո։ Ոստիկանությունը դեռևս չի պարզել՝ արդյոք տեղի ունեցածը հարձակում էր Թրամփի կամ նրա դաշնակցի՝ Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկի դեմ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ոստիկանությունը հայտնում է, որ մեքենան առավոտյան ժամը 08:40-ի սահմաններում կանգ է առել Trump հյուրանոցի ապակե դռների առաջ, սկսել է ծուխ արձակել, այնուհետև պայթել է:
Մեքենայի վարորդը մահացել է, ևս 7 հոգի թեթև վնասվածքներ են ստացել։

Չորեքշաբթի կեսօրին մամուլի ասուլիսում Լաս Վեգասի ոստիկանական բաժանմունքի շերիֆ Քևին Մաքմահիլը հրապարակել է պայթյունի տեսանյութը։

CNN-ի փոխանցմամբ՝ քննիչները կարծում են, որ բենզինի տարաները, հրավառությունը և վառելիքի տարաները կցված են եղել պայթուցիչների հետ, որոնք խցիկից պայթեցրել է մահացած վարորդը։


Շերիֆ Մաքմահիլն ասել է, որ ոստիկանությունը հետաքննում է, թե արդյոք միջադեպը կապված է Նոր Օռլեանի զանգվածային հրաձգության հետ:

Բացի այդ, ինչպես հայտարարել է Մաքմահիլը, հետաքննությունը պետք է պարզի, թե հյուրանոցի մոտի գործողություններն արդյո՞ք ուղղված են եղել Թրամփի կամ Մասկի դեմ։

«Կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը պետք է տրվի»,- ասել է շերիֆը:
Հետաքննությանը ոստիկանության հետ միասին մասնակցում է ՀԴԲ-ն։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի