Սիրիայի նոր ղեկավարը հայտարարել է, որ ցանկանում է պահպանել Մոսկվայի հետ հարաբերությունները

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ մտադիր չէ ամբողջությամբ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ և խոստացել է չորս տարվա ընթացքում երկրում ընտրություններ անցկացնել։ Նա նաև հայտարարել է իր գլխավորած զինված խմբավորումը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը (HTS) ցրելու մտադրության մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանը կարևոր երկիր է և համարվում է հզորությամբ երկրորդն աշխարհում»,- ասել է ալ-Շարաան Սաուդյան Արաբիայի պետական ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Սիրիայի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանին և Սիրիային կապում են ընդհանուր ռազմավարական շահերը։

«Սիրիական բոլոր զենքերը ռուսական ծագում ունեն, շատ էլեկտրակայաններ ղեկավարվում են ռուս փորձագետների կողմից: Մենք չենք ցանկանում, որ Ռուսաստանը հեռանա Սիրիայից այնպես, ինչպես որոշ մարդիկ են ցանկանում»,- նշել է ալ-Շարաան։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ ռուսական բազաների ճակատագիրը կարող է դառնալ Սիրիայի նոր իշխանությունների հետ բանակցությունների առարկա։

HTS-ի առաջնորդը, որը  նախկինում հայտնի էր որպես Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանի, իշխանության գալուց հետո առաջին անգամ հայտարարել է, թե երբ կարող են Սիրիայում ընտրություններ անցկացնել։

«Ընտրական գործընթացը կարող է տևել չորս տարի»,- նշել է նա՝ հավելելով, որ քվեարկություն կազմակերպելու համար դեռևս անհրաժեշտ է վերականգնել իրավական համակարգը և իրականացնել Սիրիայի բնակչության ամբողջական մարդահամար։

Երկրի նոր սահմանադրության ստեղծումն էլ, ըստ նրա, կարող է տևել մինչև երեք տարի, և նոր իշխանություններին կպահանջվի շուրջ մեկ տարի՝ կառավարական ինստիտուտների գործունեությունը զգալիորեն բարելավելու համար:

Սիրիայի նոր ղեկավարի խոսքով՝ իր խումբը «կլուծարվի» ապագա համաժողովում, որտեղ երկխոսություն կսկսվի սիրիական հասարակության տարբեր շերտերի միջև։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է դա նշանակում կամ ինչպես է տեղի ունենալու լուծարումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի