Քաղաքական պատվեր է․ Մոսկվան հերքում է Բաքվի և Աստանայի հետ ավիաաղետի վարկածների մշակման մասին լուրերը

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

ՌԴ-ն չի բանակցել Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ Ակտաուի մերձակայքում տեղի ունեցած ավիաաղետի վարկածների մշակման շուրջ, այս ապատեղեկատվության հետևում քաղաքական պատվեր կա։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՆԱՏՕ-ի երկրներում տեղակայված օտարերկրյա գործակալների դրդմամբ համացանցում կեղծ տեղեկություն է տարածվում, թե ՌԴ ԱԳՆ կենտրոնական գրասենյակի որոշ բարձրաստիճան աշխատակիցներ, իբր, բանակցել են Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարի վարկածները մշակելու համար։ Այդ առումով որևէ բանակցություն նշյալ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ չի եղել»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նման «չարամիտ ապատեղեկատվության հետևում քաղաքական պատվեր կա»։

ՌԴ ԱԳՆ-ն նաև հավելում է, որ ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունն իրականացվում է համապատասխան գերատեսչությունների կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի