Իրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵՏՄ-ում

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

ԵՏՄ երկրների ղեկավարները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում որոշել են Իրանին միությունում դիտորդ պետության կարգավիճակ շնորհել, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Հանդիպման ընթացքում ԵՏՄ երկրների ղեկավարները որոշել են Իրանին շնորհել ԵՏՄ դիտորդ պետության կարգավիճակ՝ իրանական հեռանկարային շուկայի հետ կապերն ամրապնդելու նպատակով»,- ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշոտնիկովը։

Այսպիսով, ԵՏՄ-ում դիտորդ երկրների թիվը հասցվել է երեքի։ Նախկինում այս կարգավիճակը ստացել էին Ուզբեկստանն ու Կուբան։

Դիտորդի կարգավիճակը թույլ է տալիս հրավերով մասնակցել ԵՏՄ մարմինների նիստերին՝ առանց որոշումների կայացմանը մասնակցելու և ոչ գաղտնի փաստաթղթեր ստանալու իրավունքի։

ԵՏՄ-ի լիիրավ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Այսօր ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտնել էր, որ ԵՏՄ երկրների և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի առաջին 10 ամիսներին աճել է 12,8%-ով, իսկ Իրան ապրանքների արտահանումն աճել է 16%-ով, իսկ ներմուծումը` 8%-ով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի