Ղազախստանի բանակը թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներ կստանա

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

2024 թվականին Ղազախստանի բանակը կհամալրվի ավելի քան 100 մարտական մեքենայով և ինքնաթիռով, հայտնում է երկրի Պաշտպանության նախարարությունը։

Ղազախստանը նաև մտադիր է թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքեր ստանալ։ Սկզբում նախատեսվում է բանակը զինել անօդաչու սարքերով, իսկ ավելի ուշ դրանց արտադրությունը սկսել Ղազախստանում։

Պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովն անօդաչու թռչող սարքերի մատակարարման հարցը քննարկել է Baykar Defense ընկերության գործադիր տնօրեն Հալուկ Բայրաքթարի հետ։ Նրանք հանդիպել են Ստամբուլի Saha Expo-ում։ Ղազախստանի ռազմական պատվիրակությունն այցելել է նաև թուրքական «Հավելսան» (պաշտպանության ոլորտի էլեկտրոնային սարքավորումներ և ծրագրային ապահովում), «Ասելսան» (օդային, ցամաքային և ռազմածովային ուժերի արտադրանք) և «Տրանսվարո» զենքի գործարաններ։

Բանակցություններից հետո ստորագրվել է արձանագրություն, ըստ որի՝ Baykar-ը Ղազախստանին անվճար կտրամադրի Bayraktar Kalkan, Bayraktar Mini անօդաչու թռչող սարքերը և Mosquito-X թափառող զինամթերքը՝ ռազմական փորձարկման համար։ Չի նշվում, թե քանի սարքավորում է մատակարարվելու և ինչ ժամկետներում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի