Թրամփը հարկային արտոնություններ է խոստացել Կանադային, եթե «դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը»

Լուրեր

08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սուրբծննդյան ուղերձում Կանադային խոստացել է ավելի քան երկու անգամ կրճատել հարկերը, եթե այն միանա Միացյալ Նահանգներին, ինչպես նաև խոսել է Գրենլանդիայում ամերիկյան ներկայության մասին:

«Շնորհավոր բոլորի Սուրբ Ծնունդը, ներառյալ՝ Չինաստանի հրաշալի զինվորներին, որոնք սիրով, բայց անօրինական կերպով շահագործում են Պանամայի ջրանցքը (որտեղ 110 տարի առաջ մենք 38,000 մարդու կորցրեցինք դրա շինարարության համար)։ Նաև Կանադայի նահանգապետ Ջասթին Թրյուդոյին, այնտեղ հարկերը չափազանց բարձր են։ Բայց եթե Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, դրանք կկրճատվեն 60%-ով, նրանց բիզնեսը կկրկնապատկվի։ Նրանք նաև պաշտպանված կլինեն՝ ինչպես ոչ ոք»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Քաղաքական գործիչը նաև շնորհավորել է Գրենլանդիայի ժողովրդին, «ովքեր ցանկանում են, որ ԱՄՆ-ն այնտեղ լինի»։

«Եվ մենք կլինենք»,- եզրափակել է Թրամփը։

Նոյեմբերի վերջին Դոնալդ Թրամփն առաջարկել էր 25 տոկոս մաքսատուրք սահմանել Կանադայից և Մեքսիկայից ապրանքների համար, եթե երկրները չլուծեն անօրինական միգրացիայի և թմրանյութերի մաքսանենգության խնդիրները։ Թրյուդոն հակաքայլեր է խոստացել և խոսել տեղական տնտեսական ճգնաժամի մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի