Հրթիռի հարված, թռչունների երամ, թե՞ անսարքություն․ ինչը կարող էր ադրբեջական օդանավի կործանման պատճառ դառնալ

Լուրեր

27.12.2024 | 17:15
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը հայտարարել է, որ օդանավի վթարն «արտաքին միջամտության» հետևանք է
27.12.2024 | 17:07
Սա քաղաքական պատվեր է. Ռուբեն Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.12.2024 | 16:55
Պանամայի նախագահը մտադիր չէ զիջել Թրամփին ջրանցքով անցնելու վճարների հարցում
27.12.2024 | 16:46
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում 2024 թ․ դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները․ պարզաբանում
27.12.2024 | 16:35
Օգնականս թմրանյութի օգտագործման թեստ է հանձնել, պատասխանը չի եկել. Արագածոտնի մարզպետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.12.2024 | 16:26
Արարատ Միրզոյանն իրեն ադեկվատ է պահել. նրան էլ եմ հանրային պարսավանքի ենթարկել. ամբաստանյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.12.2024 | 16:19
Գառնի գյուղում այրվել է տուն
27.12.2024 | 16:17
«Հակահայ վիժվածք»-ը կոշտ քննադատություն է. ամբաստանյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.12.2024 | 16:06
Պաշտոնանկություններ, նշանակումներ ու վերանշանակումներ Կառավարությունում
27.12.2024 | 16:02
Վրաստանի վարչապետը նախագահ Զուրաբիշվիլիին կրկին բանտարկությամբ է սպառնացել
27.12.2024 | 15:51
Աշխատանքային քննարկում՝ Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի հանդիպումներին ընդառաջ
27.12.2024 | 15:42
«Համոզվեցի, որ սխալ քայլ չեմ արել». դատարանում հարցաքննվում է «ավտոբուսի գործով» մեղադրյալը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.12.2024 | 15:33
Հութիները պնդում են, որ գերձայնային հրթիռային հարված է հասցվել Թել Ավիվի օդանավակայանին
27.12.2024 | 15:28
Գերմանիայի նախագահը ցրել է Բունդեսթագն ու արտահերթ ընտրություններ նշանակել 2025թ․ փետրվարի 23-ին
27.12.2024 | 15:21
7-ից 10 տարի է անհրաժեշտ ապօրինի գույքերը հետ բերելու համար. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի իշխանությունները հետաքննում են Բաքվից Գրոզնի թռչող և Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարային վայրէջք կատարած «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) օդանավի կործանման պատճառները։

Ռուսական գերատեսչությունները պնդում են, որ վարկածներից մեկի համաձայն՝ վթարը կարող էր տեղի ունենալ «թռչունների հետ բախման» պատճառով, սակայն համացանցում դեպքի վայրից հրապարակված կադրերում օդանավի վրա տեսանելի են անցքեր, որոնք տեսականորեն կարող էին հրթիռի հարվածի հետևանք լինել։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ։ Ղազախստանի իշխանությունների տվյալներով՝ նրանցից 38-ը մահացել են։

BBC-ի ռուսական ծառայությունը ներկայացնում է ավիաղետի հիմնական վարկածներն ու հանգամանքները։

Ինչպես է տեղի ունեցել ավիաղետը

Դատելով Flightradar24 առցանց ծառայության թռիչքի մասին տվյալներից՝ Embraer E190AR ինքնաթիռն իրականացնում էր J28243 չվերթը Բաքվից Գրոզնի, երբ դրա հետքն անհետացել է Կասպիյսկ քաղաքի մոտ՝ մոտավորապես ժամը 04:25 (07:25 Մոսկվայի ժամանակով): Դա, սակայն, չի նշանակում, որ ինքնաթիռում անպայման արտակարգ դեպք է տեղի ունեցել. օդաչուները կարող էին պարզապես անջատել հաղորդիչը:

Թռիչքի արձանագրության հետքը հայտնվել է շուրջ մեկուկես ժամ անց․ ժամը 06:07-ին (Մոսկվայի ժամանակով 07:25-ին) Կասպից ծովի վրայով ինքնաթիռը շարժվում էր դեպի Ղազախստանի Ակտաու օդանավակայան, և նրա թռիչքի հետագիծը շատ տարօրինակ է եղել։ Այն անընդհատ փոխել է բարձրությունն ու ուղղությունը։ Այսինքն՝ ինքնաթիռը, հավանաբար, լավ չի ենթարկվել օդաչուներին։ Նրանք իջեցրել են շասսիները, սակայն չեն կարողացել վայրէջք կատարել, վերջին վայրկյանները նկարահանվել են ականատեսների կողմից:

Այս իրադարձությունների միջև ընկած ժամանակահատվածում, դատելով ողջ մնացած ուղևորների պատմություններից, փորձ է կատարվել վայրէջք կատարել Գրոզնիում:

«Թռչունների երամի» տարբերակ

«Ռոսավիացիա»-ի մամուլի քարտուղար Արտեմ Կորենյակոն ասել է, որ, ըստ նախնական տվյալների, «թռչունների հետ բախումից հետո օդանավում արտակարգ իրավիճակի պատճառով հրամանատարը որոշել է գնալ այլընտրանքային օդանավակայան և ընտրել է Ակտաուն»:

Միջադեպից անմիջապես հետո «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը խոսել է նաև «թռչունների երամի հետ» օդանաավի հնարավոր բախման մասին։ Թռչունները բավական հաճախ են մտնում օդանավի շարժիչների մեջ կամ բախվում օդանավերին, սակայն չափազանց հազվադեպ են նման միջադեպերը հանգեցնում վթարների՝ մարդկանց մահով։ Վերջերս մի քանի դեպք է եղել, երբ օդաչուները ստիպված են եղել արտակարգ վայրէջք կատարել թռչունների հետ բախման պատճառով, սակայն օդանավը սովորաբար մնում է հսկողության տակ: Բացի այդ, թռչունների երամի տարբերակը ոչ մի կերպ չի բացատրում օդանավի վրա անցքերի տեսքը։

Վնասաբեր տարրերի հարված

Այն բանից հետո, երբ օդանավն ընկել է Ակտաու օդանավակայանի մոտ, համացանցում հայտնվել են մի քանի տեսանյութեր, որոնցում օդանավի վրա երևում են բազմաթիվ փոքր անցքեր։ Պոչի հատվածում նկատելի են խոցվելու հետքեր:

Միևնույն ժամանակ, բեկորների լուսանկարներում, խոշորացնելու դեպքում, նկատելի է, որ օդանավի կմախքի տեսանելի մասում ավելի քիչ անցքեր կան, քան պոչի վրա: Նման անցքեր կարող են առաջանալ հրթիռի մարտագլխիկի հարվածների արդյունքում։ Սա մինչ այժմ ամենատրամաբանական բացատրությունն է, բայց դա չի հաստատվում այլ փաստերով։ Չկան հայտարարություններ այն ծառայություններից, որոնք ունեն օդային տարածքի հսկողության հնարավորություններ, որոնք կարող էին հետևել հրթիռների արձակմանը:

Մեկնաբանություններ չկան նաև նրանցից, որոնք լսել են անձնակազմի բանակցությունները կարգավարների հետ։

Ռուսական RT պետական ​​լրատվամիջոցին երկու ուղևորներ պատմել են, որ Գրոզնիում ինքնաթիռը վայրէջք կատարելու փորձի ժամանակ պայթյուններ են լսել։

Ակտաուի ավիավթարից փրկված Սուբոնկուլ Ռահիմովն էլ ասել է, որ օդաչուները երեք անգամ փորձել են վայրէջք կատարել Գրոզնիում, սակայն «երրորդ անգամ ինչ-որ բան պայթել է»։

«Պայթյուն է եղել, չէի ասի՝ ինքնաթիռի ներսում։ Որտեղ ես նստած էի, կողքիս պատյանը թռավ»,- ասել  է նա։

Արտաքին ազդեցության վարկածը հաստատվում է նաև այն փաստով, որ մոտավորապես նույն պահին, երբ արտակարգ դեպք է տեղի ունեցել ինքնաթիռում, ռուսական հակաօդային պաշտպանությունը հետ է մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Ըստ Reuters-ի՝ իշխանությունները դեռևս չեն բացատրել, թե ինչու է Կասպից ծովի վրայով թռչող ինքնաթիռը կործանվել Ռուսաստանի հարավում անօդաչու թռչող սարքերի հարվածներից անմիջապես հետո։ Նախկինում անօդաչու թռչող սարքերի ակտիվության պատճառով այդ տարածաշրջանում օդանավակայանները փակվել էին։

Այնուամենայնիվ, որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ անցքերը կարող էին առաջանալ վայրէջքից հետո օդանավի պայթյունի հետևանքով։ Պայթյունը հստակ տեսանելի է աղետի ականատեսների բազմաթիվ տեսագրություններում։

Հիմնական համակարգերից մեկի խափանում

Աղետից անմիջապես հետո Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչները «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ առաջնային վարկածը «հիմնական համակարգերից մեկի խափանումն է»:

«Աղետի ազդանշան է ուղարկվել, հետո օդանավն անհետացել է ռադարների էկրանից։ Այսպիսով, տեխնիկական անսարքության վարկածն այժմ դիտարկվում է որպես առաջնային»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։

Նա չի հստակեցրել, թե ինչը կարող էր նման տեխնիկական անսարքության պատճառ դառնալ։ Embraer ERJ-190-100LR օդանավերը բավական նոր են, և դրանց օդային անվտանգության ցուցանիշները բարձր են համարվում: Շահագործման ընթացքում նման ինքնաթիռների հետ տեղի է ունեցել միայն երկու վթար՝ մեծ թվով մարդկանց մահով, և երկուսն էլ կապված չեն եղել տեխնիկական անսարքության հետ, այլ առաջացել են անձնակազմի գործողությունների հետևանքով։

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ կործանված ինքնաթիռն արտադրվել է 2013 թվականին, իսկ վերջին անգամ ամբողջական տեխնիկական զննում է անցել 2024 թվականի հոկտեմբերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի