Սիրիայում քուրդ զինյալները կթաղվեն, եթե զենքերը վայր չդնեն․ Էրդողան

Լուրեր

30.05.2026 | 23:02
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում քուրդ զինյալները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ «կթաղվեն»՝ այս ամիս Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո Անկարայի կողմից աջակցվող սիրիացի և քուրդ զինյալների միջև ռազմական գործողությունների ֆոնին, գրում է Reuters-ը։

Ասադի հեռանալուց հետո Անկարան բազմիցս պնդել է, որ քրդական YPG-ի զինյալները պետք է լուծարվեն՝ նշելով, որ խմբավորումը տեղ չունի Սիրիայի ապագայում։ Սիրիայի ղեկավարության փոփոխությունը թիկունքում է թողել երկրի հիմնական քրդական խմբավորումները:

«Անջատողական մարդասպանները կա՛մ հրաժեշտ կտան իրենց զենքերին, կա՛մ նրանց զենքերի հետ միասին կթաղեն սիրիական հողերում։ Մենք արմատախիլ կանենք ահաբեկչական կազմակերպությունը, որը փորձում է արյան պատ հյուսել մեր և մեր քուրդ քույր-եղբայրների միջև»,- ասել է Էրդողանը խորհրդարանում իր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին։

Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակից Սիրիական դեմոկրատական ​​ուժերի (SDF) հիմնական բաղադրիչը հանդիսացող քրդական YPG-ի զինյալներին դիտարկում է որպես արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների ընդլայնում։

Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի