Էրդողանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, փոխանցում է Newsgeorgia-ն։

«Հաջողություն եմ մաղթում Ձեզ այս պատվաբեր պարտականությունը կատարելու գործում։ Լիովին վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կշարունակենք զարգացնել բարեկամական հարաբերությունները և սերտ համագործակցությունը մեր երկրների միջև, ինչը բխում է մեր ընդհանուր շահերից և ծառայում է տարածաշրջանի բարգավաճմանը»,- նշել է Էրդողանը։

Այս պահին, Թուրքիայի նախագահից բացի, Ղավելաշվիլիին շնորհավորել են Ադրբեջանի, Հայաստանի, Սերբիայի և Բելառուսի ղեկավարները։

Նախկին ֆուտբոլիստ և պատգամավոր Միխեիլ Ղավելաշվիլին նախագահի միակ թեկնածուն էր. խորհրդարանական ընտրություններից հետո նա ընտրվել է դեկտեմբերի 14-ին «Վրացական երազանքի» ներկայացուցիչներից կազմված ընտրական կոլեգիայի կողմից։

Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին, ինչպես նաև ընդդիմությունը և քաղհասարակության զգալի հատվածը հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները համարում են կեղծված, իսկ նոր խորհրդարանը և նրա ընտրած կառավարությունն ու նախագահին՝ ոչ լեգիտիմ։ Բողոքի ցույցերը երկրում շարունակվում են արդեն երկու ամիս։ Դրանք կտրուկ ակտիվացել են նոյեմբերի 28-ից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ կառավարությունը սառեցնում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը։

Ղավելաշվիլիի երդմնակալության արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 29-ին։ Բողոքի ակցիաների գագաթնակետը սպասվում է այդ օրը։ Նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա։ «Վրացական երազանք»-ը նրան սպառնացել է հնարավոր ձերբակալությամբ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի