Ղազախստանում կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող Ադրբեջանի ավիաուղիների օդանավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
18.11.2026 | 20:30
Այժմ Պուտինի աչքերում Փաշինյանն օրինական ընտրված վարչապետ է. Ալեքսեյ Վենեդիկտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանում կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող Ադրբեջանական ավիուղիների (AZAL) մարդատար ինքնաթիռը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքնաթիռը «SOS» ազդանշան է տվել Կասպից ծովի վրայով թռչելիս։ Վթարային վայրէջքի համար Ղազախստան մեկնող ինքնաթիռը վթարվել է Ակտաու քաղաքի օդանավակայանի տարածքում։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։

AZAL-ից հայտնել են, որ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող Embraer 190 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ակտաու քաղաքից 3 կմ հեռավորության վրա։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառը եղել է ինքնաթիռի և թռչունների երամի բախումը։

Դեպքի վայր է մեկնել Ղազախստանի ԱԻՆ-ի 52 փրկարար և 11 միավոր տեխնիկա։ Փրկարար ջոկատները մարել են օդանավում բռնկված հրդեհը։

Ղազախստանի Առողջապահության նախարարությունը հայտնել է 6 մարդու փրկվելու մասին։ Այլ տեղեկություններով էլ՝ 12 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Թարմանությունը՝ Էմմա Չոբանյանի