Ուկրաինան իր առաջին 1 միլիարդ դոլարն է ստացել ռուսական սառեցված ակտիվներից

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

Ուկրաինան առաջին միջոցներն է ստացել ռուսական սառեցված ակտիվներից։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 1 միլիարդ դոլար, որը ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից է։ Սա ծրագրված 20 միլիարդ դոլարի առաջին մասնաբաժինն է, որն ԱՄՆ-ը պատրաստ է հատկացնել ռուսական ակտիվների օգտագործման միջոցով G7-ի նախաձեռնության շրջանակում»,- նշել է Շմիգալը։

Ուկրաինայի վարչապետը չի հստակեցրել, թե երբ Կիևը կստանա նշված գումարի մյուս մասերը։ Շմիգալը նշել է, որ 1 միլիարդը կհատկացվի Համաշխարհային բանկի կողմից որպես անվերադարձ դրամաշնորհ՝ ի հաշիվ Սառեցված ակտիվների մեխանիզմի շրջանակում ԱՄՆ-ի առաջիկա ներդրման:

Հոկտեմբերին «Մեծ յոթնյակի» ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ համաձայնության են եկել Ուկրաինային 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու մանրամասների շուրջ: Ընդգծվել է, որ վարկերը կսպասարկվեն Ռուսաստանի սառեցված ակտիվներից: Միաժամանակ, ԱՄՆ-ը պարտավորվել է 20 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային, իսկ մնացած 30 մլրդ դոլարը հատկացվելու է G7-ի և ԵՄ-ի համատեղ ջանքերով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի