Ըստ Կրեմլի՝ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ
Քաղաքականություն
24.12.2024 | 15:03Սանկտ Պետերբուրգում, որտեղ դեկտեմբերի 26-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանք հնարավորություն կունենան շփվելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեկովը, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Առանձին հանդիպում չի նախատեսվում, սակայն նրանք, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն կունենան խոսելու»,-ասել է Պեսկովը։
Նշենք, որ գագաթնաժողովում նախագահելու է Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նպատակահարմար չի համարել գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում, քանի որ ԵՏՄ ոչ բոլոր անդամներն են ցանկալի ՀՀ-ի համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի