ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Ժաննա Հովակիմյանը

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է կենսաբանական գիտությունների թեկնածու Ժաննա Հովակիմյանը։

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի զարգացման ծրագիրը՝ նա նշեց, որ Երևանի բուսաբանական այգում ներկայում իրականացվում է «Կյանքի պուրակ» խոշոր նախագիծը՝ նվիրված Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին։ Ինստիտուտն ակտիվորեն համագործակցում է ներպետական և միջազգային կառույցների հետ։ Առկա խնդիրներից է ինստիտուտի և բուսաբանական այգիների ենթակառուցվածքների տեխնիկական վերազինումը։

Ժաննա Հովակիմյանը թվեց այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են ինստիտուտի զարգացման համար։ «Մենք պետք է պահպանենք և զարգացնենք ինստիտուտի ավանդական առաջատար մասնագիտական ուղղությունները, իրականացնենք ՀՀ ֆլորայի և էկոհամակարգերի in situ և ex situ պահպանության հարցերի հետազոտում, զարգացնենք համագործակցությունը հանրապետական և միջազգային գիտակրթական հաստատությունների հետ, ստեղծենք նոր կապեր, մշակենք ներգրավման մեխանիզմներ երիտասարդ կադրերին ներգրավելու համար, ավելացնենք միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրությունների քանակը։ Մեր նպատակներից է «Թախտաջանիա» գիտական ամսագրի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին», – ասաց Ժաննա Հովակիմյանը։

Կենսագրություն

Ժաննա Հովակիմյանը 1999թ․ ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետը։ 1999-2009թթ․ դասավանդել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բուսաբանության ամբիոնում։ 2003թ․ ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2009թ․ ՀՀ ԲՈՀ-ի կողմից նրան շնորհվել է դոցենտի կոչում։ 2009-2010 թթ. աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի ամբիոնում։ 2009թ-ից մինչ այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի «Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի» բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող։ 2023թ-ից դասախոսում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 2022թ․ հունվարից ինստիտուտի գիտական խորհրդի և 035 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է։

Ժաննա Հովակիմյանի աշխատանքների գիտական ուղղվածությունը բույսերի էկոֆիզիոլոգիան է։ Նա զբաղվել է Հայաստանում տարածված արժեքավոր ուտելի և համեմունքային բույսերի, ինչպես նաև անտառահատումների հետևանքով խոշորառէջ կաղնու էկոֆիզիոլոգիական և կենսամորֆոլոգիական առանձնահատ­կությունների ուսումնասիրությամբ: Ներկայիս գիտական հետազոտությունները նվիրված են Հայաստանի կենսաբազմազանության թեժ կետերում և բուսա­բանական այգիներում աճող հազվագյուտ և վտանգված կարմիր գրքային բուսատեսակների մոնիթորինգի և հարմարվողականության էկոֆիզիոլո­գիական հատկանիշների գնահատման հարցերին։

Ժաննա Հովակիմյանը 51 գիտական հրապարակումների հեղինակ է, որից 4-ը՝ մենագրություն: Նա 3 գյուտի արտոնագիր ունի։ 2023թ․ պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ-ի հոբելյանական 80-ամյակի ոսկե հուշամեդալով։