Ռուսական Ursa Major նավը խորտակվել է Միջերկրական ծովում պայթյունից հետո

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ռուսական Ursa Major առևտրային նավը խորտակվել է՝ Իսպանիայի և Ալժիրի միջև միջազգային ջրերում տեղի ունեցած պայթյունից հետո, հայտնում են El Español-ը և La Verdad-ը։ Անձնակազմի երկու անդամներ անհետ կորել են, մնացած 14-ին հաջողվել է փրկել և տեղափոխել իսպանական Կարտախենա քաղաք, գրում է Current Time-ը։

Պայթյունը տեղի է ունեցել շարժիչային սենյակում, երբ Ursa Major-ը շարժվում էր դեպի արևելք՝ Ջիբրալթարի նեղուց: Mediazona-ն հիշեցնում է, որ «Sparta» և «Ursa Major» բեռնատար նավերը երկար տարիներ բեռներ են տեղափոխել՝ Սիրիայում ռուսական զորախմբի մատակարարման համար։

Ursa Major-ը Սանկտ Պետերբուրգից մեկնել է դեկտեմբերի 11-ին և շարժվել դեպի Վլադիվոստոկ, ուր պետք է ժամաներ հունվարի 22-ին՝ ըստ «Marine Traffic» նավի հետագծման ծառայության տվյալների: Նավապետը հայտարարել է, որ վթարի պահին այն տեղափոխում էր դատարկ բեռնարկղեր։

Այնուամենայնիվ, խորտակվելուց չորս օր առաջ «Օբորոնլոգիստիկս»-ի մամուլի ծառայությունը զեկուցել է, որ Ursa Major-ն ուղարկվել է Հեռավոր Արևելք «խոշոր նախագծային բեռներով՝ որպես նավահանգստային ենթակառուցվածքների և Հյուսիսային ծովային երթուղու զարգացման պետական առաջադրանքների իրականացման մաս»։

Նավը բեռնված էր յուրաքանչյուրը 380 տոննա կշռող նավահանգստային կռունկներով, որոնք անհրաժեշտ էին Վլադիվոստոկի տերմինալի ընդլայնման համար, ինչպես նաև նոր սառցահատների համար նախատեսված սարքավորումներով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի