Ջո Բայդենը հաստատել է 2025թ․ ԱՄՆ պաշտպանական բյուջեն՝ 895 միլիարդ դոլարի չափով

Լուրեր

08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2025 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի մասին օրենքը, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Այս ոլորտի կարիքների համար հատկացումները կկազմեն 895 մլրդ դոլար: Նախորդ ֆինանսական տարվա ամերիկյան պաշտպանական բյուջեն կազմել է 886,3 մլրդ դոլար։

1800 էջանոց փաստաթուղթը նախատեսում է միջոցների հատկացում հետախուզական ծրագրերի, Պենտագոնի պլանների, էներգետիկայի նախարարության նախագծերի իրականացման համար։

Բացի այդ, Բայդենի ստորագրած ակտը պարունակում է արգելք հանածո վառելիքի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության և տեղեկատվության փոխանակման համար՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի (START) շրջանակում: Բացառություն կարող է արվել, եթե պաշտպանության նախարարը կամ պետքարտուղարը ծանուցեն օրենսդիրներին, որ Ռուսաստանը տրամադրել է նմանատիպ տեղեկատվություն:

Փաստաթուղթը պարտավորեցնում է հետախուզությանը գնահատել «ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնացող ռիսկերը, եթե դադարեցվեն զենքի մատակարարումներն Ուկրաինային և հաջողությամբ ավարտվի ռուսական ռազմական գործողությունը»: Հետախուզությանը հանձնարարվել է վերլուծել Ուկրաինայի Զինված ուժերի մարտունակությունը պահպանելու հնարավորությունները՝ ինչպես ռազմական և տնտեսական աջակցության շարունակման և դադարեցման, այնպես էլ Ռուսաստանի խորքերը հեռահար զենքի հարվածներ հասցնելու որոշման համաձայնությամբ կամ չեղարկումով:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի