Իսրայելի ագրեսիան նպատակ ունի խաթարել սիրիական հեղափոխությունը․ Էրդողան

Լուրեր

08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի ագրեսիան Սիրիայի հեղափոխությունը ստվերելու և նրա ժողովրդի հույսերը ճնշելու ակնհայտ փորձ է։ Այս մասին  հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կառավարության նիստից հետո, գրում է Turkiye today-ը։

«Նույնիսկ եթե Իսրայելը գործի օպորտունիստորեն, վաղ թե ուշ նա ստիպված կլինի հեռանալ իր գրաված հողերից», – ասել է նա՝ խոսելով Իսրայելի՝ վերջին ներխուժման մասին Սիրիա։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կանգնած է «պատմության ճիշտ կողմում» 2011 թվականի սիրիական ճգնաժամի հենց սկզբից ի վեր։

Սիրիական հեղափոխությունը կրկին կենտրոնացրել է համաշխարհային ուշադրությունը երկրի վրա, ասել է Էրդողանը` հավելելով, որ որպես իր «հարևան և եղբայր» Թուրքիան լավագույնս հարմար է նոր փուլը ընկալելու համար:

Ընդգծելով Թուրքիայի անսասան աջակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնական կառույցի պաշտպանությանը, Էրդողանն ասել է.

«Մենք երբեք չենք նահանջի սրանից։ Անկարան բոլոր անհրաժեշտ աջակցությունը կտրամադրի Սիրիայի ժողովրդին՝ նրանց ձեռքբերումները մշտական ​​դարձնելու համար այն բանից հետո, երբ նրանք հաղթեցին «ճնշող ռեժիմին»», – ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա նաև հայտարարել է , որ  «Սիրիայում ոչ մի ահաբեկչական խմբավորման, տեղ չկա և որ «ահաբեկչական PKK-ն և նրա մասնաճյուղերը կա՛մ կլուծարվեն, կա՛մ կվերացվեն»։

Էրդողանն ասել է, թե Անկարան հաստատակամ է շարունակել իր «հակաահաբեկչական գործողությունները» Սիրիայում  «վիրահատական ​​ճշգրտությամբ՝ ապահովելով, որ ոչ մի վնաս խաղաղ բնակչությանը չլինի»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի