Բաշար Ասադի կինն ամուսնալուծության հայց է ներկայացրել և ցանկանում է տեղափոխվել Լոնդոն․ ԶԼՄ

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը, ամուսնալուծության հայց է ներկայացրել և հայտնել Լոնդոն տեղափոխվելու մտադրության մասին։ Այս մասին գրում է Turkiye today-ը՝ վկայակոչելով թուրքական ու արաբական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ Ասմա Ասադը դիմում է ներկայացրել ռուսական դատարան՝ խնդրելով հատուկ թույլտվություն տրամադրել Մոսկվայից հեռանալու համար: Ռուսական իշխանությունները ներկայում քննարկում են նրա դիմումը։

Ասմա Ասադը ծնվել և մեծացել է Լոնդոնում, սիրիացիների ընտանիքում։ Նա երկու՝ բրիտանական և սիրիական քաղաքացիություն ունի։ Ասման Սիրիա է տեղափոխվել 2000 թվականին՝ 25 տարեկանում, նույն տարում ամուսնացել է Բաշար Ասադի հետ։

Լրատվամիջոցը գրում է, որ չնայած Ռուսաստանում ապաստան ստանալուն՝ Ասադը բախվում է  խիստ սահմանափակումների, այդ թվում՝ քաղաքական գործունեության և Մոսկվայից մեկնելու արգելքների։ Նշվում է, թե Ռուսաստանի իշխանությունները սառեցրել են նրա ակտիվների զգալի մասը, այդ թվում՝ 270 կիլոգրամ ոսկի, 2 միլիարդ դոլար կանխիկ գումար և 18 բնակարան Մոսկվայում։

Բաշարի եղբայրը՝ Մահեր ալ-Ասադը, դեռևս ապաստան չի ստացել Ռուսաստանում և ընտանիքի հետ տնային կալանքի տակ է՝ սպասելով իր դիմումի վերաբերյալ որոշմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի