Սա պատասխան է Զելենսկիին․ Սլովակիայի վարչապետը՝ Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մեկնաբանել է Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը՝ այն որակելով որպես արձագանք ռուսական գազի տարանցման մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքերին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։

«ԵՄ բարձրագույն ներկայացուցիչներն իմ ուղևորության և դրա նպատակի մասին տեղեկացվել են ուրբաթ։ Իմ հանդիպումն արձագանք էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որը հինգշաբթի պատասխանել է իմ անձնական հարցին, որ դեմ է Ուկրաինայի տարածքով մեր երկիր գազի ցանկացած տարանցմանը։ Ուկրաինայի նախագահը նաև կողմ է ռուսական միջուկային ծրագրի դեմ պատժամիջոցներին։ Նման վերաբերմունքը ֆինանսապես վնասում է Սլովակիային և վտանգում էլեկտրաէներգիայի արտադրությանը Սլովակիայի ատոմակայաններում, ինչն անընդունելի է»,- հայտարարել է Սլովակիայի վարչապետը։

Նա նշել է, որ Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու գազ մատակարարել Արևմուտք և Սլովակիա, ինչը գործնականում անհնար է 2025 թվականի հունվարի 1-ից հետո՝ հաշվի առնելով «Ուկրաինայի նախագահի վերաբերմունքը»։

Ֆիցոն նաև հայտնել է, որ Պուտինի հետ մտքեր են  փոխանակել Ուկրաինայում ռազմական իրավիճակի, պատերազմի շուտափույթ խաղաղ ավարտի հնարավորության և Սլովակիայի և Ռուսաստանի փոխհարաբերությունների վերաբերյալ։ Ըստ Սլովակիայի վարչապետի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի հետ կապված միջոցառումները նույնպես կօգնեն դրան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի