Թրամփը սպառնում է Պանամայի ջրանցքը վերադարձնել ԱՄՆ-ի վերահսկողությանը. Պանաման բացառել է նման հնարավորությունը

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է Պանամայի ջրանցքով ամերիկյան նավերի անցման բարձր մաքսատուրքերից և սպառնացել այն վերադարձնել ԱՄՆ-ի վերահսկողությանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Պանամայի կողմից գանձվող վճարները ծիծաղելի են և ծայրաստիճան անարդարացի: Մեր երկրի այս թալանն անմիջապես կդադարի»,- հայտարարել է Թրամփը Արիզոնայում կայացած պահպանողականների համաժողովում։

Մինչ այդ, Թրամփն իր Truth սոցիալական ցանցում գրել էր, որ Պանամայի ջրանցքը Միացյալ Նահանգների «կենսական ազգային արժեքն է», իսկ նախկին նախագահ Ջիմի Քարթերն «այն տվել է մեկ դոլարով»։

ԱՄՆ-ը վերահսկում էր ջրանցքը մինչև 1999 թվականը, երբ 1977 թվականի համաձայնագրով հսկողությունը հանձնեց Պանամայի իշխանություններին։

Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները՝ Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն ընդգծել է, որ ջրանցքը պատկանում է իր երկրին, և այդ հարցը քննարկման ենթակա չէ։

«Պանամայի ջրանցքի և հարակից տարածքների յուրաքանչյուր քառակուսի մետրը պատկանում է Պանամային և կշարունակի պատկանել նրան։ Մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը քննարկման առարկա չեն կարող լինել»,- հայտարարել է նա։

Ըստ Մուլինոյի՝ սակագները սահմանվում են՝ ելնելով շուկայական պայմաններից և ջրանցքի շահագործման ու ենթակառուցվածքների սպասարկման ծախսերից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի