ԿԺԴՀ-ն պատրաստվում է լրացուցիչ զորքեր ուղարկել Ռուսաստան. Yonhap

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կորեան, ըստ երևույթին, պատրաստվում է լրացուցիչ զորքեր ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար, հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով հարավկորեական ռազմական պաշտոնյաներին։ Փհենյանը մտադիր է նաև ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կամիկաձե անօդաչու թռչող սարքեր ուղարկել։
«Բազմաթիվ հետախուզական աղբյուրների համապարփակ գնահատումը ցույց է տալիս, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է ռոտացիայի ենթարկել կամ ավելացնել իր զորքերի տեղակայումը [Ռուսաստան]», – գործակալությունը մեջբերում է Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ հայտարարությունը:
Հարավային Կորեայի հետախուզությունը  մինչ այս գնահատել էր ԿԺԴՀ-ի զինվորականների կորուստները պատերազմում՝ մոտավորապես 1100. այս թիվը ներառում է ինչպես սպանվածներին՝ շուրջ 100 մարդ, այնպես էլ վիրավորներին:
«Կան նաև որոշ նշաններ, որ Հյուսիսը շարժվում է դեպի կամիկաձե անօդաչու թռչող սարքեր արտադրելու և մատակարարելու ուղղությամբ, որոնց մասին առաջին անգամ հայտնի է դարձել նոյեմբերին Կիմ Չեն Ընի ստուգման ժամանակ», – ասված է հայտարարության մեջ:
Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հայտնել են, որ Կիմ Չեն Ընը նոյեմբերին վերահսկել է տարբեր տեսակի անօդաչու սարքերի փորձարկումները և կոչ արել դրանց զանգվածային արտադրություն իրականացնել, գրում է Yonhap-ը։