ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետները ժամանել են Դամասկոս՝ հանդիպելու Սիրիայի նոր առաջնորդներին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկացի դիվանագետների բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Սիրիա՝ հանդիպելու նոր կառավարիչների հետ՝ հույս ունենալով խրախուսել նրանց գնալ չափավոր, ներառական ճանապարհով և տեղեկություններ ստանալու անհայտ կորած ամերիկացիների մասին, գրում է The Guardian-ը։

Սա ԱՄՆ-ի առաջին պաշտոնական դիվանագիտական ​​առաքելությունն է Դամասկոս 2011-ին բռնկված քաղաքացիական պատերազմի օրերից ի վեր։

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է, որ դիվանագետները կհանդիպեն «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորման ներկայացուցիչների հետ, որը Վաշինգտոնի կողմից ահաբեկչական խմբավորում է ճանաչվել, ինչպես նաև ակտիվիստների, քաղաքացիական հասարակության և փոքրամասնությունների խմբերի ներկայացուցիչների հետ։

Պետդեպի խոսնակն ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները կխոսեն սիրիացիների հետ «իրենց երկրի ապագայի վերաբերյալ նրանց տեսլականի և այն մասին, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները աջակցել նրանց»:

Պատվիրակության կազմում են Բարբարա Լիֆը, որը Մերձավոր Արևելքի հարցերով Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյան է, և արաբական աշխարհում ամերիկացի վետերան դիվանագետ Դենիել Ռուբինշտեյնը, որը պատասխանատու է Սիրիայի հարցով։ Ներկա է նաև Ռոջեր Քարսթենսը՝ ԱՄՆ պատանդների հարցերով ներկայացուցիչը, որը անհայտ կորած ամերիկացիների, այդ թվում՝ 2012 թվականի օգոստոսին առևանգված լրագրող Օսթին Թայսի որոնումներում է ներգրավված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի