Հրաձգություն Աբխազիայի խորհրդարանի շենքում. պատգամավորներից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի շենքում հրաձգություն է տեղի ունեցել։ Հրաձգության հետևանքով վիրավորված երկու պատգամավորներից մեկը՝ Վախթանգի Գոլանձիան, ստացած վնասվածքներից մահացել է։ Այս մասին հայտնում է Sputnik Աբխազիան՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը։

Apsnypress-ը, հղում անելով նաև Առողջապահության նախարարությանը, գրում է, որ երկրորդ վիրավոր պատգամավորը՝ Կան Կվարչիան, վիրավորվել է ձեռքից և հանրապետական հիվանդանոցում ստանում է անհրաժեշտ բոլոր օգնությունը։

Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունից RBC-ին հայտնել են, որ կրակոցների մեջ կասկածվողը պատգամավորը Ադգուր Խարազիան է։
Ինչպես պարզաբանում է Sputnik-ը,  65-ամյա Խարազիան 1993-2002 թվականներին եղել է Գուլրիփշի շրջանի վարչակազմի ղեկավար, 2002-2003 թվականներին զբաղեցրել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։ 2014 թվականի հոկտեմբերին նշանակվել է Սուխումի վարչակազմի ղեկավար։ Նա պատգամավոր է ընտրվել 2007, 2012 և 2022 թվականներին։
2020 թվականի դեկտեմբերին Խարազիան Սուխումում հրաձգության միջադեպի ժամանակ կրակել էր տղամարդու ոտքին։ Այն ժամանակ նա կալանավորվել էր, և երկու քրեական գործ էր հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի