«Կոնկրետ ժամկետ չեմ նշի»․Պուտինը՝ Կուրսկի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իր ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինն անդրադարձել է հարցին, թե «երբ կազատագրվի ՌԴ Կուրսկի մարզը»։ Նրան այս հարցը հեռախոսով ուղղել է մարզի մի բնակչուհի։
«Կոնկրետ ժամկետ չեմ նշի», – պատասխանել է Պուտինը, բայց խոստացել է, որ դա անպայման տեղի կունենա։ «Ա– անպայման դուրս կմղեն, Բ– դրանից հետո հնարավոր կլինի գնահատել վնասը, և որ ամենակարևորը Գ– ամեն ինչ կվերականգնվի»,– ասել է նախագահը։ Դրա համար արդեն 108 միլիարդ ռուբլի է հատկացվել, վարչակազմը կաշխատի բոլոր տոներին»,-ասել է նա։
Պուտինը նաև հույս է հայտնել, որ շրջանի նոր ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը անհատական աշխատանք կիրականացնի բնակիչների հետ։
Կուրսկի և Բելգորոդի մարզերում մարդիկ պարբերաբար բողոքում են, որ բնակարանային վկայականներ չեն տրվում, և որ դժվար է փոխհատուցում ստանալ։

Խոստումները, թե «ամեն ինչ կվերականգնվի, և բոլորը գոհ կլինեն», դեռևս բավականին դատարկ խոսքեր են թվում, գրում է BBC-ն։ Լրատվամիջոցը հետաքննել է, թե ով և ինչպես է փոխհատուցում ստանում։ Ստացվում է, որ դա ստանալու համար պետք է հաղթահարել բազմաթիվ բյուրոկրատական խոչընդոտներ, հաճախ էլ ամեն ինչ ավարտվում է մերժումով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի