Ուզբեկստանում 22-ամյա ուսանողը պայմանական ազատազրկման է դատապարտվել ՌԴ-ի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

Ուզբեկստանում Կուշտեպա շրջանի 22-ամյա բնակիչը վարձկանության գործով (Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մաս) դատապարտվել է հինգ տարվա պայմանական ազատազրկման Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Kun.uz-ը՝։

Մեղադրյալի անունը չի նշվում, հրապարակվել են միայն նրա անվան սկզբնատառերը՝ Ա.Խ.։ Դատարանում նա ասել է, որ 2021 թվականին ընդունվել է Մոսկվայի մասնավոր համալսարան, իսկ 2023 թվականի ամռանը փաստաթղթեր չունենալու պատճառով բերման է ենթարկվել և տարվել ոստիկանություն։

«Այնտեղ ինձ ասացին, որ ինձ կարտաքսեն Ռուսաստանից, քրեական գործ կհարուցեն, և ինձ այլընտրանք առաջարկեցին՝ բանակ գնալ, ինչի համար ինձ խոստացան Ռուսաստանի քաղաքացիություն տալ։ Ես ինքնակամ համաձայնեցի»,– մեջբերում է պարբերականը նրա խոսքերը։

Օգոստոսին, ոստիկանության կողմից հանձնված ծանուցմամբ, նա գնացել է հավաքագրման գրասենյակ, որտեղ պայմանագիր է կնքել ՊՆ-ի հետ։ Դրանից հետո, ըստ նրա, ուղարկվել է Տոլյատի քաղաքի զորամաս, իսկ մեկուկես ամիս զորավարժությունից հետո՝ 2023 թվականի հոկտեմբերի 10-ին, ուղարկվել ռազմաճակատ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի