Ադրբեջանի Մեջլիսը իր բողոքն է հայտնել Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կողմից ԼՂ հայերի իրավունքների վերադարձի մասին բանաձևի ընդունման կապակցությամբ

Լուրեր

19.12.2024 | 17:30
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթ. հայտնի են անվանացանկերը
19.12.2024 | 17:17
ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է վճարել ՀԱՊԿ անդամավճարը․ ԱԳՆ-ի պատասխանը
19.12.2024 | 17:10
Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձը որպես մեղադրյալ 415 մլն դրամ է վերականգնել պետբյուջե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2024 | 17:07
Հրաձգություն Աբխազիայի խորհրդարանի շենքում. պատգամավորներից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել
19.12.2024 | 16:59
Թորոսյանի հետ մեր խոսակցությունները եղել են կառավարական կապով. ինչ են խոսել Սանասարյանն Թորոսյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2024 | 16:55
Պուտինը արևմուտքին առաջարկում է «Օրեշնիկով» մենամարտ անցկացնել
19.12.2024 | 16:43
Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցով․ փաստաբան
19.12.2024 | 16:31
«Կոնկրետ ժամկետ չեմ նշի»․Պուտինը՝ Կուրսկի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
19.12.2024 | 16:19
Կեղծ թղթադրամ իրացնողները ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ
19.12.2024 | 16:07
Financial Times-ը Դոնալդ Թրամփին «Տարվա մարդ» է հռչակել
19.12.2024 | 15:55
Դավիթ Սանասարյանը ցուցմունք է տալիս դատարանում. ՈՒՂԻՂ
19.12.2024 | 15:47
Սիրիայի հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ Մարիա Գաբրիելյան
19.12.2024 | 15:33
ՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» և «Տարվա լավագույն մարզչի» քվեարկությունը
19.12.2024 | 15:21
Սահմանվել են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ կարգավորումներ
19.12.2024 | 15:10
Հութիները գերձայնային հրթիռներով հարվածել են Թել Ավիվի ռազմական օբյեկտներին
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը ափսոսանք է հայտնում, որ այս տարվա դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի Ազգային խորհրդի նիստում առաջարկ է ընդունվել խաղաղության միջազգային ֆորում անցկացնելու մասին՝«գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ», ինչպես նաև այդ երկրի կառավարության կողմից նման համաժողով կազմակերպելու առաջարկի ընդունումը՝ հայերի վերադարձի հետ կապված։ Այս մասին ասվում է Ադրբեջանի խորհրդարանի տարածած հայտարարության մեջ։

«Շվեյցարիայի Ազգային խորհրդի հայամետ անդամները չեն կարող չիմանալ, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասը, որը ճանաչված է միջազգային իրավունքով և ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևերում և այլ միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում»,-ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում հարաբերությունների կարգավորման շուրջ, և արդեն իսկ ձեռք են բերվել որոշակի արդյունքներ և որ «ցանկացած միջազգային նախաձեռնություն և գործողություն պետք է լինի օբյեկտիվ, համապատասխանի տարածաշրջանում առկա իրողություններին, ինչպես նաև լինի ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն ապահովող իրավական դաշտում»։ Նույն նախաձեռնություններն ու գործողությունները, որոնք հաշվի չեն առնում կողմերի կամքը և համաձայնեցված չեն նրանց հետ, կարող են խաթարել կարգավորման գործընթացը։

«Ափսոսանք արտահայտելու առիթներից մեկն այն է, որ Շվեյցարիայի Ազգային խորհրդի հայամետ պատգամավորները, անհեթեթ մտքեր են  հնչեցրել Ղարաբաղից հայ բնակիչների կամավոր  հեռացման մասին և Ադրբեջանին մեղադրելով էթնիկ զտումների, ինչպես նաև մշակութային ժառանգության ոչնչացման մեջ։

Ադրբեջանի խորհրդարանը բարձր է գնահատում այս հարցում Շվեյցարիայի կառավարության օբյեկտիվ դիրքորոշումը։ Մենք կարծում ենք, որ ԱԳ նախարար Իգնացիո Կասիսի կողմից կառավարության անունից առաջարկված բանաձևը մերժելու նրա հանձնարարականը ցույց է տալիս Շվեյցարիայի հավատարմությունը տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքներին և ցույց է տալիս, որ Շվեյցարիան հավասարակշռություն է պահպանում միջազգային իրավունքի պահպանման և չեզոքության հարգման միջև: Հաշվի առնելով, որ Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից ընդունված առաջարկը կներկայացվի Կանտոնների խորհրդում քննարկման, Միլլի Մեջլիսը կոչ է անում խորհրդարանի վերին պալատի անդամներին զերծ մնալ այս հարցում միակողմանի մոտեցումից և մերժել առաջարկը, որը կարող է վնասել Ադրբեջանի և Շվեյցարիայի հարաբերություններին»,-ասվում է հայտարարության մեջ։

Մեջլիսը կոչ է անում «միջազգային հանրության անդամ բոլոր երկրներին զերծ մնալ նախաձեռնություններից և գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ջանքերին և հարգել պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքները»։

Հավելենք, որ Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ բանաձև էր ընդունել,  որը երկրի կառավարությանը կոչ է անում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև բաց երկխոսությանը միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար։

Էմմա Չոբանյան