Աբխազիան խնդրել է Ռուսաստանին 2025 թվականի ընթացքում անվճար էլեկտրաէներգիա մատակարարել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աբխազիան Ռուսաստանին խնդրում է 2025 թվականին անվճար 327 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա մատակարարել։ Այս մասին հայտարարել է հանրապետության էներգետիկայի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Ջանսուխ Նանբան, փոխանցում է Գազետան։

«Դեռ հոկտեմբերին Աբխազիան Ռուսաստանի Դաշնությունից 2025 թվականի համար 327 միլիոն կիլովատ/ժամի չափով սոցիալական էլեկտրաէներգիայի փոխանցում էր խնդրել։ Այս հարցով բոլոր տեխնիկական ընթացակարգերը մեր կողմից ավարտվել են, համապատասխան դիմումներն ուղարկվել են ՌԴ էներգետիկայի նախարարություն»,- ասել է նա։

Միաժամանակ Նանբան պարզաբանել է, որ հանրապետության իշխանությունները դեռ պատասխան չեն ստացել Ռուսաստանից։
Ամեն տարի նոյեմբերից ապրիլ ամիսներին Աբխազիան էլեկտրաէներգիայի պակաս է զգում մեծ սպառման պատճառով։ Էներգիայի դեֆիցիտը ծածկելու համար Աբխազիան այն ներմուծում է Ռուսաստանից։
Հիշեցնենք, որ չճանաչված հանրապետությունում հակառուսական բողոքի ցույցերի ֆոնին ՌԴ-ն դադարեցրել է տնտեսական աջակցությունը, արդյունքում Աբխազիան սոցիալ-տնտեսական և էներգետիկ ճգնաժամ է ապրում, որը պայմանավորված է Ռուսաստանի կողմից աջակցության կրճատմամբ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի