ՀԾԿՀ-ն հաստատել է 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները

Լուրեր

08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
Բոլորը

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 18-ի նիստում քննարկել և  ընդունել է շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման վերաբերյալ որոշումներ։ Դրանք ներառում են համապատասխան ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնների սահմանմանը, ինչպես նաև թույլտվությունների տրամադրման համար մրցութային հանձնաժողովի ստեղծմանն ու նրա աշխատակարգի հաստատմանը․ տեղեկացնում են ՀԾԿՀ-ից։

Նշված մրցույթների իրականացմամբ նախատեսվում է ապահովել շարժական կապի լայնաշերտ լիարժեք 5G տեխնոլոգիային բնորոշ տվյալների հաղորդման բարձր արագություններով և ցանցի փոքր ընդհատումներով ծառայությունների հասանելիություն   (բացօթյա ծածկույթ) հանրապետության քաղաքային յուրաքանչյուր բնակավայրում՝ համապատասխան բնակավայրի վարչական (կադաստրային) տարածքի առնվազն 60 տոկոսում, ներառյալ՝ «Ինժեներական քաղաքի», «Ակադեմիական քաղաքի», Զվարթնոց, Գյումրու և Կապանի օդանավակայանների, ՀՀ սահմանային բոլոր գործող և նոր կառուցվող մաքասակետերի տարածքներում, ինչպես նաև հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (ներառյալ նոր կառուցվող) ընդհանուր երկարության 98 տոկոսում լայնաշերտ ինտերնետային բացօթյա (outdoor) ծածկույթ (որից առնվազն 10 տոկոսը՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայով)։

Միևնույն ժամանակ, կբարձրացվի կապի ցանցերի հուսալիության և անվտանգության մակարդակը, կարդիականացվեն անվտանգության համակարգերը, ինչպես նաև ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով կզարգացվեն (կընդլայնվի) կապի առկա ենթակառուցվածքները։