Ռուսաստանը ինտենսիվացնում է հարձակումները Կուրսկի մարզում և Ուկրաինայի արևելքում

Լուրեր

10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Բոլորը

Ռուսական զորքերը ինտենսիվացնում են հարձակումները Ռուսաստանի Կուրսկի շրջանում գտնվող ուկրաինական զորքերի վրա և ուժեղացնում են ճնշումը Դոնբասում, երեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը, գրում է VOA-ն։

«Արդեն երրորդ օրն անընդմեջ հակառակորդը ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Կուրսկի շրջանում», – ասել է Ալեքսանդր Սիրսկին կառավարության և տարածաշրջանային իշխանություններին ուղղված առցանց ուղերձում: Նա հավելել է, որ Ռուսաստանը «ակտիվորեն» օգտագործում է հյուսիսկորեական զորքերը, որոնք զգալի կորուստներ են կրում։

Պենտագոնի խոսնակն ավելի վաղ հայտնել էր, որ հյուսիսկորեական զորքերը Կուրսկի շրջանում մի քանի հարյուր մարդ են կորցրել, այդ թվում՝ ինչպես սովորական զինվորների, այնպես էլ «շատ բարձրաստիճան» սպաների։

Ուկրաինացի զինվորականները երեկոյան հաղորդման մեջ հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում հետ են մղել ռուսական 42 հարձակում։ Ավելի վաղ հրապարակված զեկույցում ասվում էր, որ 24 ժամվա ընթացքում բախումների թիվը հասել է 68-ի՝ նախորդ շաբաթվա օրական մոտ 40-ի դիմաց:

Ուկրաինան Կուրսկի շրջանում գործողություն է սկսել օգոստոսին, սակայն դրանից հետո կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող սահմանային տարածքի ավելի քան 40%-ը։

Ռազմական վերլուծաբաններն ասում են, որ այդ քայլը երկարացրել է առանց այն էլ երկար ճակատային գիծը՝ լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնելով Ուկրաինայի զինված ուժերի համար:

Սիրսկին նշել է, որ մարտերը սրվում են նաև Դոնբասում, որտեղ ռուսական զորքերը այս տարի առաջ են շարժվում ամենաարագ տեմպերով։ Նա կառավարության և տարածաշրջանային պաշտոնյաներին ասել է, որ ռուսական զորքերը շարունակում են հարձակումները Պոկրովսկի և Կուրախովոյի լոգիստիկ հանգույցների վրա:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի