Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հունվարի սկզբին կայցելի Ուկրաինա, Մոսկվա այց չի նախատեսվում

Լուրեր

09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելլոգը, որին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց լինելու համար, հունվարի սկզբին կայցելի Կիև և մի քանի այլ եվրոպական մայրաքաղաքներ՝ պատերազմի ավարտին ուղղված ջանքերի շրջանակում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրների։
Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, 80-ամյա Քելլոգը չի նախատեսում այս ճանապարհորդության ընթացքում այցելել Մոսկվա։
Ակնկալվում է, որ նա Կիևում բանակցություններ կվարի ուկրաինացի առաջնորդների հետ, Քելլոգի թիմը նաև աշխատում է եվրոպական առաջնորդների հետ Հռոմում և Փարիզում հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ, Reuters-ին հայտնել են աղբյուրները: Այցերը, ըստ գործակալության, ուղղված են լինելու «տեղեկատվության հավաքագրմանը», այլ ոչ թե ակտիվ բանակցություններին։
Այնուամենայնիվ, ճանապարհորդության ծրագիրը դեռ մշակվում է, և երթուղին կարող է փոխվել, զգուշացրել է աղբյուրներից մեկը Reuters-ին։
Նշվում է, որ այս ուղևորությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ նորընտիր նախագահը մեծ նշանակություն է տալիս Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի