«Բաքուն Ղարաբաղի վերականգնման համար սպասում է ռուսական ներդրումների»․ Ալիև

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Բաքուն սպասում է ռուսական ներդրումների Ղարաբաղի  վերականգնման համար և ուրախ կլինի ռուսական ընկերությունների ժամանմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռիա Նովոստիին տված հարցազրույցում։

«Առաջին ներդրումային ծրագիրը իրականացվել է Թաթարստանի կողմից։ Դա «ԿԱՄԱԶ»-ի սպասարկման կենտրոնն է Ջաբրայիլի շրջանում, որը բացվել է իմ ու Թաթարստանի ղեկավարի կողմից։ Դա առաջին ներդրումային ծրագիրն էր, առաջին օտարերկրյա ներդրումը այսինքն ռուսական էր։ Այնպես, որ և սպասում ենք ներդրումների, և՛ կապալառուներին էլ ուրախ կլինենք»,-ասել է Ալիևը՝ նշելով, որ Թաթարստանի պատվիրակությունը գտնվում է Բաքվում, և  մտադիր է հանդիպում անցկացնել հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովի հետ։ Ալիևի ու Միննիխանովի հանդիպումը նախօրեին արդեն տեղի է ունեցել։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ Բաքուն նախատեսում է  հետագայում էլ ռուսական զենք գնել, սակայն այդ գործընթացը  դադարեցված է օբյեկտիվ պատճառներով։

«Այո՛, ծրագրում եք, բայց պետք է ասեմ, որ վերջին առնվազն երեք տարիների ընթացքում ռուսական զենքի գնման նոր պայմանագրեր չեն կնքվել»,- ասել է նա։

Ալիևի խոսքով՝ նոր պայմանագրերի ժամանակավոր բացակայությունը բացատրվում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքով «ներքին սպառման  համար»։ Նա նշել է, որ  Բաքուն փոխել է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական պայմանագրերի կատարման ժամկետները, որոնք կնքվել են դեռևս չորս տարի առաջ։ Միաժամանակ Ալիևը, ընդգծել է,  որ պաշտպանական պայմանագրերի կատարումը դիտարկում է որպես «ժամանակավորապես կասեցված օբյեկտիվ պատճառներով»։

Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանը ուշադրությամբ հետևում է ռուսական պաշտպանական արդյունաբերության վերջին զարգացումներին և վերջերս նոր հարցումներ է ուղարկել ռուսական ռազմական արտադրանքի գնման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի