Կարևոր բացահայտում է լինելու. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.12.2024 | 15:40ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոստանում է՝ շուտով նոր բացահայտման մասին ենք լսելու։
«Մոտ օրերս լավ բացահայտում է լինելու, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ բացահայտումը վերաբերելու է անվտանգային ոլորտին, որը կներկայացվի հանրությանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կոռուպցիայի մասի՞ն է լինելու, ինչին Քոչարյանն արձագանքեց. «Ո՛չ, ավելի մեծ վտանգ ներկայացնող»։
Մանրամասները՝ տեսանյութում։