ՀԲ-ի նոր զեկույցի համաձայն՝ ավելի արդար հարկերն ու կրթության ոլորտում ավելի արդյունավետ ծախսերը կխթանեն Հայաստանի աճը

Լուրեր

09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երևանում կայացավ Համաշխարհային բանկի (ՀԲ) «Պետական ֆինանսների երկրորդ ուսումնասիրության» զեկույցի շնորհանդեսը: Ըստ Համաշխարհային բանկի նոր ուսումնասիրության ՝ ավելի արդար հարկերը և կրթության որակի ու ուսումնառության վերջնարդյունքների ուղղությամբ ներդրումներ կատարելը կարող են Հայաստանին օգնել իր եկամտային, կրթական ու կայուն զարգացման թիրախներին հասնելու գործում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սույն զեկույցը «Հայաստանի պետական ֆինանսների ուսումնասիրության» երկմաս շարքի երկրորդ աշխատությունն  է, որը վերլուծում է Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության տարբեր բաղադրիչների արդյունավետությունը և օպտիմալությունը:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատն իր ելույթում նշեց, որ անցած տասնամյակների ընթացքում Հայաստանը գովելի առաջընթաց է գրանցել երկրի հարկ-ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացնելու հարցում, որը հնարավորություն է ապահովում ծախսային հատկացումների ավելացման համար:

«Պետական ֆինանսների ուսումնասիրությունը հանդիսանում է մեր հիմնական գիտելիքային պրոդուկտներից մեկը։ Համաշխարհային բանկը նախընտրում է իրեն կոչել գիտելիքի բանկ, քանի որ մենք ոչ միայն սիրում ենք գումարներ տալ, այլև գիտելիք, հետևաբար այսպիսի գործիքներից մեկը, ինչպիսին Հայաստանի պետական ֆինանսների ուսումնասիրությունն է, հանդիսանում է շատ կարևոր գործիք, որը մենք տրամադրում ենք մեր բաժնետերերին՝ ՀԲ-ի խորհրդում ներկայացված կառավարություններին։ Պետությունները վերոհիշյալ գործիքների միջոցով սովորում են, տեղեկանում այլ երկրների փորձին և իրենց որոշումները նաև խարսխում են մեր անկախ գործիքների միջոցով կատարված վերլուծությունների վրա»,- նշեց Կարոլին Գեգինատը։

Նրա խոսքով՝ ներկայացված աշխատությունը ՀԲ-ի մասնագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքն է, իսկ զեկույցում զետեղված են Հայաստանին առնչվող տվյալները։ ՀԲ-ն ցանկանում է նպաստել աղքատությունից զերծ, կայուն կյանք ապահովելուն, ուստի ֆիսկալ քաղաքականության հիմնական նպատակներից մեկն է անհավասարության նվազեցումը, աղքատության ու եկամուտների վերաբաշխումը պետության նպատակային ծրագրերի ու պրոգրեսիվ հարկման միջոցով։ Այդ ամենի ապահովումն, ըստ ՀԲ ներկայացուցչի, շատ կարևոր է հատկապես կրթության և առողջապահության ոլորտներում։ Ըստ այդմ՝ կայացած հարկաբյուջետային քաղաքականության նպատակն է ապահովել տնտեսական կայունությունը և խթանել տնտեսական աճն ու ակտիվությունը։

«Հայաստանի հարկային ռեժիմը կարող է նպաստել գրանցված աշխատատեղերի ստեղծմանը` նվազեցնելով հարկային բեռը ցածր եկամուտ ունեցողների համար: Մեր զեկույցում նաև դիտարկվում է կրթության ոլորտը և առաջարկներ են ներկայացվում ներդրված նույն գումարի դիմաց ավելի լավ կրթական վերջնարդյունքների հասնելու ուղղությամբ»,- ասաց Կարոլին Գեգինատը:

2023 թվականին հրապարակված ՀԲ-ի առաջին հրատարակությունը վերլուծել է Հայաստանի կապիտալ ներդրումների արդյունավետությունը և սոցիալական պաշտպանության ու առողջապահության ոլորտին կատարվող հատկացումները: Երկրորդ հրատարակությունը վերաբերում է Հայաստանի հարկային համակարգի և կրթության ոլորտում պետական ծախսերի արդյունավետությանն ու արդարացիությանը և օպտիմալացմանը: Զեկույցում ներկայացվում են քաղաքականության վերաբերյալ առաջարկներ և Հայաստանի պետական ֆինանսների օպտիմալացման ճանապարհային քարտեզ:

Թեև Հայաստանը վերջին տարիներին բարելավել է հարկերի հավաքագրումը, և հարկ-ՀՆԱ գործակիցը 2021-2023թթ. միջինում հասել է 24%-ի, այն դեռևս չի հասնում  Կառավարության ծրագրում (2021-2026) նշված 25% թիրախին:

Այս թիրախին հասնելու համար առաջարկվում է ընդլայնել ընդհանուր հարկային ռեժիմը, որպեսզի ավելի մեծ թվով բիզնեսներ համանման կերպով հարկվեն։ Ուսումնասիրությամբ առաջարկվում է նեղացնել շրջանառության հարկի ռեժիմի ծածկույթը և թույլ չտալ առանձին ոլորտներին հարկային արտոնություններ կամ հատուկ հարկեր ստանալ: Խորհուրդ է տրվում արդիականացնել միջազգային հարկային կանոնները՝ դրանք լիովին կիրառելի դարձնելով թվային տնտեսության համար:

Զեկույցում նաև առաջարկվում է նախատեսել հարկային նվազեցումներ և այլ միջոցներ ցածր եկամուտ ունեցողների համար, ովքեր բարձր ծախսեր են կրում իրենց եկամուտների մասով: Զեկույցը հավելում է, որ թեև Հայաստանում ներդրված են բնապահպանական հարկեր և վառելիքի ակցիզային հարկեր, դրանք տարածաշրջանային չափանիշներից ցածր են և միայն մասամբ են արտացոլում առողջության, կլիմայի և շրջակա միջավայրի վրա ածխաջրածնի օգտագործման ազդեցությունը և բավարար խթաններ չեն ապահովում դեպի ավելի կանաչ և կայուն աճի մոդելի անցման համար: «Ցածր ածխածնային տնտեսություն դառնալու իր նպատակին հասնելու համար Հայաստանը կարող է ածխածնի հստակ (ուղղակի) գին սահմանել՝ վերին օղակում հարկի միջոցով (օրինակ` գանձելով դա Հայաստան բնական գազ և նավթամթերք ներկրողների համար) և բարձրացնել հանածո վառելիքի գործող ակցիզային հարկը»,-ասվում է զեկույցում։

Զեկույցում նաև ընդգծվում է, որ չնայած հանրակրթության ոլորտում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և ընդհանուր բարելավումներին` Հայաստանը դեռևս մարտահրավերների է առերեսվում ուսման որակի, նախադպրոցական և բարձրագույն կրթության հասանելիության, ինչպես նաև ֆինանսավորման անարդյունավետության ու որակի առումներով:

2022 թ․ Հայաստանի աղքատ բնակչության շրջանում դպրոցահասակ երեխաների ընդամենը 43.4%-ն է հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություն և ընդամենը 17.2%-ն է ունեցել բարձրագույն կրթության հասանելիություն: Ավելին, բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդհանուր ընդգրկվածության ցուցանիշը մնում է ցածր` 53%՝ ի տարբերություն համադրելի երկրների միջին 60% ցուցանիշի:

Սովորողները հետ են մնում նաև իրենց ուսանածի առումով։ Թեև սովորողները մոտավորապես 11.3 տարի են անցկացնում դպրոցում, նրանք ավարտում են ընդամենը 8 տարվա օպտիմալ ուսուցմանը համարժեք գիտելիքով:

Մյուս կարևոր մարտահրավերներից են որակյալ նախադպրոցական կրթության սահմանափակ հասանելիությունը, ոչ բավարար միջին մասնագիտական կրթությունը և տնտեսության նորահայտ ճյուղերում պահանջվող արդի հմտությունների պակասը:

Ըստ զեկույցի՝ Հայաստանը կարող է նշանակալի բարելավումներ կատարել` ընդլայնելով նախադպրոցական կրթության ծածկույթը, բարելավելով դասավանդման որակը, օպտիմալացնելով դպրոցների մեծությունը, ներդրում կատարելով միջին մասնագիտական կրթության ոլորտում, ավելացնելով հասցեական ֆինանսական օգնությունը ցածր եկամուտ ունեցող սովորողների բարձրագույն կրթության համար:

Բացի այդ, ուսումնական հաստատությունների կառավարման օպտիմալացումը և դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայումը` շեշտադրելով ուսումնառության վերջնարդյունքները, չափազանց կարևոր է Հայաստանի ապագա աշխատուժի զարգացման համար:

Զեկույցը պատրաստվել է Համաշխարհային բանկի` ՀՀ կառավարության հետ ընթացիկ համագործակցության շրջանակներում` ի աջակցություն կրթության ոլորտում երկրի  զարգացման նպատակների։ Այն միտված է ապահովելու, որպեսզի կրթության համակարգը սովորողներին տրամադրի այն հմտությունները, որոնք նրանց անհրաժեշտ են արագ փոփոխվող տնտեսությունում կայանալու համար: