Թուրքիան օգտագործում է հակաահաբեկչական մոդել՝ վտարանդի քննադատներին թիրախավորելու համար․ The Washington Post

Լուրեր

20.02.2026 | 17:40
Հրահանգ, դատական ակտ կայացնելով պայմանավորված որևէ զանգ չեմ ստացել. դատավոր Սարգիս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:30
Երևանի քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը չհերքեց, որ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի ընկերն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:21
Սարոյանին հոգևոր ծառայության վերականգնած Էդգար Հովհաննիսյանը մաքուր է իր խղճի առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:15
Հովհաննես Համբարձումյան․ Կարիերայիս ամենակարևոր գոլը խփեցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:07
Ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության աշխատանքները
20.02.2026 | 16:46
ՀՀ փոխվարչապետն ու Վրաստանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը 
20.02.2026 | 16:46
Լարված իրավիճակ թիվ 143 մանկապարտեզում. սաների ծնողների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:35
Վաշինգտոնը քննում է Ալիևի թիկնապահների կողմից ադրբեջանցիների ծեծի միջադեպը
20.02.2026 | 16:33
Դատավորները դռնփակ ժողով են անում․ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:25
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հենացատկի վարժությանը
20.02.2026 | 16:13
Զբոսաշրջիկների տեղափոխող մեքենան Բայկալ լիճն է ընկել. զոհեր կան
20.02.2026 | 16:02
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դեսպան Ալեքսանդրա Քոուլին
20.02.2026 | 15:50
Ուկրաինայի պարալիմպիկ հավաքականը կբոյկոտի Խաղերի բացումը Ռուսաստանի դրոշի պատճառով
20.02.2026 | 15:41
Շրջանցում ենք փոսերը, մեր մեքենաները վնասներ չեն կրել. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:30
Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights
Բոլորը

Թուրքիան օգտագործել է այնպիսի ռազմավարություններ, որոնք նման են 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործելաոճին՝ ճնշելու վտարանդի քննադատներին, մասնավորապես, Գյուլենի շարժման անդամներին։ Այս մասին ասվում է The Washington Post-ի հրապարակած հատուկ զեկույցում, որը վկայակոչում է Turkish Minute-ը։

Զեկույցը մանրամասն ներկայացնում է այս տարվա հոկտեմբերին Քենիայում չորս թուրք քաղաքացիների առևանգումը, որը, ենթադրաբար, կազմակերպվել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) կողմից՝ Քենիայի իշխանությունների օգնությամբ։ Առևանգվածները ՄԱԿ-ի կողմից ճանաչված փախստականի կարգավիճակ ունեին։ Նրանք առանց դատավարության վերադարձվել են Թուրքիա՝ շրջանցելով Քենիայի դատարանները և միջազգային պաշտպանությունը։

Զեկույցի համաձայն՝ գործողությունը Թուրքիայի կողմից իրականացվող ավելի լայն արշավի մի մասն է, որը վերջին տասնամյակում իրականացրել է ավելի քան 118 հանձնում 28 երկրներից։

Թուրքիան Գյուլենական շարժումը, որը ոգեշնչված է ԱՄՆ-ում բնակվող, այս տարվա հոկտեմբերին մահացած թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից, դասել է ահաբեկչական կազմակերպությունների շարքը և դրա մեղադրում է անդամներին 2016 թվականի ձախողված հեղաշրջման կազմակերպման մեջ: Սակայն արևմտյան կառավարությունները և իրավապաշտպան կազմակերպություններն այն ահաբեկչական չեն համարում՝ նշելով, որ չկա որևէ ապացույց, որը կապում է խմբավորումը բռնության հետ:

Զեկույցը համեմատում է Թուրքիայի մեթոդները 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո ահաբեկչության դեմ պայքարում Միացյալ Նահանգների հետ, ներառյալ՝ հանձնումները, գաղտնի ձերբակալությունները և խոշտանգումները:

Մինչ Վաշինգտոնը պաշտպանում է ԱՄՆ-ի պատասխանը որպես «օրինական», քննադատները պնդում են, որ նման գործելաոճը խարխլում է մարդու իրավունքների նորմերը և խրախուսում ավտորիտար ռեժիմներին՝ նման միջոցներ ձեռնարկել քաղաքական հակառակորդների դեմ:

Քենիայի դերը վերջին առևանգումների մեջ դատապարտվել է մարդու իրավունքների պաշտպանների կողմից: The Washington Post-ը հայտնում է, որ Քենիայի իշխանությունները համագործակցել են MİT-ի հետ՝ չնայած զոհերի պաշտպանված կարգավիճակին։ Քենիայի իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են արտաքսումները՝ ենթադրելով, որ Քենիան կարող էր ապաստան առաջարկել երրորդ երկրում՝ համաձայն փախստականների մասին միջազգային կոնվենցիաների:

Լրատվամիջոցը նշում է, որ հեղաշրջման փորձից հետո MİT հետախուզական գործակալությունը գործողություններ է իրականացրել՝ Գյուլենի շարժման հետ ենթադրյալ կապ ունեցող ավելի քան 100 մարդկանց բռնի ուժով վերադարձնելու համար։

Վերջին դեպքերը ներառում են, օրինակ, թուրք գործարար Քորայ Վուրալին, որն անհետացել էր Տաջիկստանում 2023 թվականի սեպտեմբերին, իսկ հաջորդ ամիս պարզվել էր, որ նա Թուրքիայում ոստիկանությունում է: Էմսալ Քոչը, որը նույնպես անհետացել էր Տաջիկստանում 2023 թվականի հունիսին, հայտնաբերվել էր ոստիկանությունում կալանքի տակ Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգում, երբ ոստիկանները կապ էին հաստատել նահանգում բնակվող նրա ընտանիքի հետ։

Ըստ Freedom House-ի 2023 թվականի զեկույցի՝ Թուրքիան աշխարհում երկրորդն է անդրազգային բռնաճնշումների դեպքերի թվով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի