Բայրամովը Վատիկանի ներկայացուցչի հետ հանդիպմանը դժգոհել է Հայաստանից

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում գտնվող Պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների Սուրբ Աթոռի քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանի և Վատիկանի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Ընդգծվել է, որ Հեյդար Ալիևի Հիմնադրամի ակտիվ մասնակցությունը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի գլխավորությամբ, աշխարհի շատ շրջաններում, այդ թվում՝ Վատիկանում միջազգային նշանակության մշակութային հուշարձանների վերականգնմանը, արժանի է բարձր գնահատանքի։

Բայրամովը հերթական անգամ ադրբեջանական քարոզչական թեզերով ներկայացրել է  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մանրամասն «քննարկվել են հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը»։

«Բայրամովն ընդգծել է, որ չնայած պաշտոնական Բաքվի նախաձեռնած խաղաղության օրակարգի առաջխաղացման կարևոր առաջընթացին՝ Հայաստանի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի դեմ պահպանվող տարածքային պահանջները, ինչպես նաև այդ երկրի արագ սպառազինումը սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության անվտանգության համար»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ Վատիկանի ներկայացուցչին ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպմանն Ալիևը նշել է, որ Բաքուն շարունակելու է ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։

Անդրադարձ է եղել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ նշել է, որ «Ասադի վարչակարգի տապալումից հետո, եղբայրական Թուրքիայի հետ խորհրդակցելով, Բաքուն պատրաստ է աջակցել սիրիացի ժողովրդին հումանիտար խնդիրների լուծմանը»։

Հավելենք, որ Ադրբեջան այցի ընթացքում արքեպիսկոպոս Գալագերը մասնակցել է նոր կաթոլիկ եկեղեցու համար հողի օծմանը, որը կկառուցվի ի պատիվ Հովհաննես Պողոս երկրորդ պապի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի