Պուտինը հայտարարել է այս տարի Ուկրաինայում 189 բնակավայր գրավելու մասին

Լուրեր

09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Պաշտպանության նախարարության խորհրդի նիստում, որի ընթացքում հնչեցված ամենաուշագրավ հայտարարությունները ներկայացրել է BBC-ի ռուսական ծառայաությունը։

Նախ, Պուտինի պնդմամբ՝ 2024 թվականին ռուս զինվորականներն Ուկրաինայում 189 բնակավայր են գրավել (Պուտինն օգտագործել է ազատագրված բառը): ՌԴ նախագահը չի նշել սպանված ռուս զինվորների թիվը (BBC-ն բաց տվյալների հիման վրա կարողացել է նույնականացնել առնվազն 83,338 անուն), սակայն ՊՆ Խորհրդի նիստում հայտարարել է մեկ րոպե լռություն։

Երկրորդ՝ Պուտինը պնդում է, որ այս տարի, միջին հաշվով, ամեն օր պայմանագրով զինվորական ծառայության է անցնում ավելի քան հազար մարդ։ Սա համահունչ է ուկրաինական պատերազմի կամավորների թվի վերաբերյալ ավելի վաղ հաղորդված թվերին:

Երրորդ՝ նա հրամայել է մշտական պատրաստության վիճակում պահել ոչ ռազմավարական միջուկային ուժերին և հայտարարել է, որ առաջիկայում կապահովվի «Օրեշնիկ» համալիրների սերիական արտադրությունը, որոնք առաջին անգամ օգտագործվել են նոյեմբերին։

Չորրորդ՝ Պուտինը հիշեցրել է, որ ռուսական զինված ուժերի կանոնավոր թիվը հասցվել է 1,5 միլիոնի։ Այս մասին նա հրամանագիր է ստորագրել սեպտեմբերին։

Եվ, ի վերջո, ՌԴ նախագահը պահանջել է ավելացնել անօդաչու սարքերի արտադրությունը, որոնցով Ռուսաստանն ամեն օր հարձակվում է Ուկրաինայի վրա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի