ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

Եվրամիության երկրների արտգործնախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների 15-րդ փաթեթը։ Պատժամիջոցներն ուղղված են «լցանավերի ստվերային նավատորմի» դեմ պայքարին, որը Մոսկվան օգտագործում է G7-ի և նրա գործընկերների կողմից սահմանված նավթի գների սահմանաչափերը շրջանցելու համար: Պատժամիջոցների ցանկում ներառված են նաև 54 ֆիզիկական անձինք և 30 կազմակերպություններ Ռուսաստանից, Չինաստանից և ԿԺԴՀ-ից, ասվում է ԵՄ կայքում տարածված հայտարարության մեջ։

Ըստ ԵՄ խորհրդի՝ պատժամիջոցներն ուղղված են ռուսական պաշտպանական և նավագնացային ընկերությունների դեմ, որոնք պատասխանատու են ծովով հում նավթի և նավթամթերքի փոխադրման համար:

Առաջին անգամ չինական տարբեր ընկերությունների նկատմամբ կիրառվում են լայնածավալ պատժամիջոցներ, այդ թվում՝ ճանապարհորդությունների արգելք, տնտեսական ռեսուրսների տրամադրում և ակտիվների սառեցում։ ԵՄ-ն նրանց համարում է Ռուսաստանի համար անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների մատակարարներ։

Պատժամիջոցների ցանկը ներառում է երրորդ երկրների 52 նավ, որոնք «Ռուսաստանի ստվերային նավատորմի մաս են կազմում» և թույլ են տալիս «շրջանցել նավթի գները սահմանափակելու կամ Ռուսաստանի էներգետիկ ոլորտին աջակցելու մեխանիզմը», ինչպես նաև ներգրավված են Ռուսաստանի համար «ռազմական տեխնիկայի փոխադրմամբ»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի