Կրեմլը հայտնում է, որ Սիրիայում ռուսական ռազմաբազաների ապագայի հետ կապված վերջնական որոշում դեռևս չկա

Լուրեր

09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Սիրիայում ռուսական բազաների ապագան դեռևս որոշված ​​չէ, Մոսկվան երկխոսություն է վարում այդ երկրում իրավիճակը վերահսկող ուժերի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Որևէ վերջնական որոշում դրա հետ կապված չկա, մենք շփումներ ենք իրականացնում այն ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք հիմա վերահսկում են իրավիճակը երկրում։ Այդ ամենը որոշվելու է երկխոսության ընթացքում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք որոշում կայացվել է Սիրիայում ռուսական բազաների ճակատագրի վերաբերյալ, և արդյո՞ք ճիշտ են սոցցանցերի որոշ հաղորդագրությունները, որ ՌԴ-ն Լիբիան դիտարկում է որպես նոր տարածք, որտեղ կարող են բազաներ ստեղծվել՝ Սիրիայում գործողների փոխարեն։

Ռուսաստանին են պատկանում Սիրիայում երկու ռազմական բազաներ՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կենտրոնը Տարտուս նավահանգստային քաղաքում և Խմեյմիմ ավիաբազան, որը գտնվում է Լաթաքիայի նահանգի Ջեբլա քաղաքի մոտ։

Դեկտեմբերի 13-ին ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում Սիրիայի նոր իշխանությունների հետ երկրում իր երկու ռազմաբազաների պահպանման շուրջ։ Նա նշել էր, որ ռուսական կողմն ապահովել է անվտանգության ժամանակավոր երաշխիքներ, ուստի ռազմակայանները գործում են սովորական ռեժիմով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի