Դասի չգնալու դիմաց պահանջել է լսարանը վերանորոգել․ Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին ԺՊ-ի քրգործն ուղարկվել է դատարան

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարը (այսուհետ՝ Տնօրենի նախկին պաշտոնակատար), երկու ուսանողի հետ պայմանավորվել է, որ դասապրոցեսներին չներկայանալու և չմասնակցելու պայմաններում, հերթական կուրս փոխադրվելու դիմաց, նրանք՝ որպես կաշառք, կվերանորոգեն Կապանի մասնաճյուղի վարչական շենքի լսարաններից մեկը․ տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։

 

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Տնօրենի նախկին պաշտոնակատարը դրդել է դասախոսներին, որպեսզի վերջիններս ուսանողների հաճախումների հաշվառման մատյաններում չարձանագրեն վերոնշյալ ուսանողների բացակայությունները: Արդյունքում՝ ուսումնական հաստատությունից հեռացվելու փոխարեն՝ 1 միլիոն 152 հազար դրամին համարժեք վերանորոգման աշխատանքներ կազմակերպելու դիմաց, Տնօրենի նախկին պաշտոնակատարի հրամանով վերոնշյալ երկու ուսանողներն ապօրինի փոխադրվել են հերթական կուրս:

Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ Տնօրենի նախկին պաշտոնակատարը կատարել է իրեն վստահված դրամական միջոցի հափշտակություն և պաշտոնեական կեղծիքներ:

Դատախազը 2024 թվականի դեկեմբերի 4-ին Տնօրենի նախկին պաշտոնակատարի նկատմամբ հարուցել է հանրային նոր քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (ապօրինի գործողության համար խոշոր չափերով կաշառք ստանալը), 46-457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելուն դրդելը), ինչպես նաև 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) (11 դրվագ) և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` վստահված գույքը հափշտակելը) (11 դրվագ):

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին հաստատել է Տնօրենի նախկին պաշտոնակատարի և այլոց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: