Եվրոպացի դիվանագետները կայցելեն Դամասկոս՝ Սիրիայի նոր իշխանությունների հետ կապ հաստատելու

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ հանձնարարել է եվրոպացի դիվանագետներին այցելել Դամասկոս՝ նոր իշխանությունների հետ կապ հաստատելու համար։

«Ես հանձնարարել եմ Սիրիայում բարձրաստիճան եվրոպացի դիվանագետներին այցելել Դամասկոս՝ տեղում կապեր հաստատելու նոր կառավարության և ժողովրդի հետ։ Այսօր արտգործնախարարների հանդիպման ժամանակ մենք կքննարկենք նաև, թե ինչպես ենք համագործակցելու Սիրիայի նոր իշխանությունների հետ»,- ասել է նա Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։

Ըստ Կալլասի՝ երկուշաբթի նախարարները կքննարկեն նաև, թե ինչ մակարդակով է Բրյուսելը պատրաստ հարաբերություններ պահպանել Դամասկոսի նոր իշխանությունների հետ։

Անցյալ շաբաթավերջին Կալլասն այցելել է Հորդանան, որտեղ արաբ նախարարների հետ քննարկել է Սիրիայի ապագան և Դամասկոսի նոր իշխանություններից ակնկալիքները։

Բացի այդ, ֆրանսիացի չորս դիվանագետներ հաջորդ երեքշաբթի կմեկնեն Դամասկոս, RFI-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի հեռացող ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։

Սա կլինի ֆրանսիացի դիվանագետների առաջին այցը Սիրիա վերջին 12 տարվա ընթացքում, նշել է նախարարը։ Նա հայտնել է, որ դիվանագետները պետք է «նախնական կապեր հաստատեն» նոր իշխանությունների հետ և գնահատեն բնակչության հրատապ հումանիտար կարիքները:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի