Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի շենքում նախագահական ընտրություններ են ընթանում, որոնց լեգիտիմությունը չեն ճանաչում գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր կուսակցությունները․ գրում է ekhokavkaza-ն։

Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահին ընտրում է ոչ թե բնակչությունը, այլ ընտրական կոլեգիան։ Պետության ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն ֆուտբոլի վետերան Միխեիլ Կավելաշվիլին է։ Նրա թեկնածությունը դրել է  միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են «Վրացական երազանքի» հակառակորդները։

Նշվում է, որ Վրաստանի խորհրդարանն այսօր գործում է անվտանգության դեղին մակարդակով՝ այցելուների մուտքը սահմանափակ է։

«Միջոցառման նպատակը Վրաստանի խորհրդարանի պալատում աշխատանքային և անվտանգ միջավայրի ապահովումն է»,- ասված է խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Շենքի մուտքը թույլատրվում է միայն ընտրական կոլեգիայի անդամներին և «համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հրավիրված» անձանց։

Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ներողություն է խնդրել քաղաքացիներից հինգ տարի առաջ երկրի նախագահի պաշտոնում Սալոմե Զուրաբիշվիլիին նշանակելու համար։

«Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր բնակչությանից։ Ես երբեք չեմ խոսել այս մասին և հիմա թույլ տվեք ներողություն խնդրել բնակչությանից այն բանի համար, որ այս կինը «Վրացական երազանքի» ջանքերի շնորհիվ հայտնվեց այնտեղ, որտեղ գտնվում է այսօր։ Նա դաժանորեն ծառայել և ծառայում է ոչ թե Վրաստանին, այլ արտաքին ուժերին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Կալաձեն։

«Փառք Աստծո, որ 2025 թվականին ոչ թե նա, այլ նոր նախագահը կշնորհավորի Վրաստանի ժողովրդին»,- հավելել է նա։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքի գնալիս կանգ է առել խորհրդարանի մոտ․ գրում է newsgeorgia.ge-ն։

Անվտանգության մի քանի աշխատակիցների ուղեկցությամբ Զուրաբիշվիլին Ազատության հրապարակից քայլել է դեպի Քաշվեթի եկեղեցի: Նրան շրջապատել են տասնյակ լրագրողներ։ Ցուցարարները նախագահին ողջունել են «Սալոմե», «Մենք քեզ սիրում ենք», «Կավելաշվիլին մեր նախագահը չի լինի» վանկարկումներով։

 

Նյութը պատրաստեց Անահիտ Խաչատրյանը