Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ:
Տղամարդկանց պայքարում մրցահարթակ դուրս կգան 109 կգ քաշայիններ Պետրոս Պետրոսյանը (մեկնարկը՝ 14։00-ին), և Գարիկ Կարապետյանը (մեկնարկը՝ 18։30-ին)։
Կանանց պայքարում ընթացիկ առաջնությունում մեր վերջին ներկայացուցիչը կլինի 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը (մեկնարկը՝ 21։00-ին)։
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին մեդալն այս առաջնությունում նվաճել է 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը՝ դառնալով բրոնզե մեդալակիր, մեկ փոքր բրոնզ էլ նվաճել է 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը։