Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա

Լուրեր

10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Բոլորը

Գերմանիան հավանություն է տվել 230,8 միլիոն եվրո (250 միլիոն դոլար) արժողությամբ զենքի արտահանմանը Թուրքիա, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2006 թվականից ի վեր, քանի որ Բեռլինը վերսկսում է արտահանման թույլտվություններն ավելի մեծ մասշտաբով երկար տարիների սահմանափակումներից հետո: Այս մասին հաղորդել է գերմանական Handelsblatt-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Գերմանիայի կառավարությունը տարիների ընթացքում առաջին անգամ կանաչ լույս է վառել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային սպառազինությունների լայնածավալ արտահանման համար։ Որոշումն ընդունել է Անվտանգության դաշնային խորհուրդը՝ կանցլեր Օլաֆ Շոլցի նախագահությամբ։

Համաձայն ցուցակի, որը հայտնվել է Der Spiegel-ի տրամադրության տակ, զենք արտադրող MBDA-ն Թուրքիային կտրամադրի 100 կառավարվող հրթիռ նավերի հակաօդային պաշտպանության համար, մինչդեռ Thyssenkrupp’s Marine Systems-ը կմատակարարի 28 SeaHake DM2A4 տորպեդ՝ 156 միլիոն եվրո արժողությամբ:

Գերմանական տարբեր կոնսորցիումներ ստացել են թուրքական U209 սուզանավերի արդիականացման համար 79 մլն եվրո արժողությամբ նյութերի փաթեթներ, ինչպես նաև 1,9 մլն եվրո արժողությամբ թուրքական կորվետների և ֆրեգատների շարժիչների մասեր մատակարարելու թույլտվություն։ Սպասվում է, որ սպառազինության ընդհանուր արտահանումը կկազմի շուրջ 336 միլիոն եվրո։

Գերմանացի պատգամավոր Սևիմ Դաղդելենի խորհրդարանական հարցմանը էկոնոմիկայի դաշնային նախարարության պատասխանի համաձայն՝ հաստատված արտահանումը ներառում է 79,7 միլիոն եվրոյի ռազմական զենք և 151,1 միլիոն եվրո արժողությամբ այլ զինտեխնիկա։

Գերմանական օրենսդրության համաձայն՝ պաշտպանական կապալառուները պետք է ստանան կառավարության հավանությունը՝ նախքան երկրում մշակված զենքն ու ռազմական տեխնիկան օտարերկրյա գնորդներին վաճառելը:

Վերջին տարիներին Բեռլինը կտրուկ կրճատել էր զենքի արտահանումը Թուրքիա՝ հարաբերություններում լարվածության ֆոնին, որը պայմանավորված էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկրում քննադատների դեմ քաղաքականությամբ և Սիրիայում ու Իրաքում քրդական խմբավորումներին ուղղված ռազմական գործողություններով։ Գերմանիայի կառավարությունը հոկտեմբերին սկսեց վերացնել այդ սահմանափակումները։

Կանցլեր Շոլցը պաշտպանել է մատակարարումները Ստամբուլ կատարած այցի ժամանակ։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ուստի մենք անընդհատ որոշումներ ենք կայացնում, որոնք հանգեցնում են կոնկրետ առաքումների: Սա անկասկած է»,- ասել էր նա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բանակցություններից հետո:

Շոլցը խոսել էր նաև Eurofighters-ի մատակարարման մասին՝ մատնանշելով Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունները։

Որոշումը կայացվել է Թուրքիայի և Գերմանիայի միջև համաձայնության ֆոնին այն թուրքերի արտաքսման վերաբերյալ, որոնց Գերմանիայում ապաստան ստանալու հայցերը մերժվել են: Գերմանական Frankfurter Allgemeine-ի փոխանցմամբ՝ ավելի քան 13,500 թուրքեր աստիճանաբար կարտաքսվեն Թուրքիա, թեև թուրքական կառավարությունը հերքել է այդ լուրերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի