Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել է կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուին՝ այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ խորհրդարանում անցկացված պատմական քվեարկությունը տապալեց նախորդ կառավարությունը, գրում է France24-ը։

73-ամյա Բայրուն՝ Մակրոնի կենտրոնամետ ​​դաշինքի կարևոր գործընկերը, ֆրանսիական քաղաքականության նշանավոր դեմքերից է: Նրա քաղաքական փորձը համարվում է առանցքային կայունությունը վերականգնելու ջանքերում, քանի որ ոչ մի կուսակցություն Ազգային ժողովում մեծամասնություն չունի:

Առաջիկայում իշխանության փոխանցումը տեղի կունենա վարչապետի նստավայրում, պաշտոնաթող վարչապետ Միշել Բարնիեն արդեն սպասում է իր իրավահաջորդին։ Բարնիեի կառավարությունն արձակվել է դեկտեմբերի 5-ին խորհրդարանի անվստահության քվեից հետո, որին աջակցել է 574 անդամներից 331-ը։

Երկու օր առաջ վարչապետն ընդունել է 2025 թվականի սոցիալական ապահովության բյուջեի մասին օրինագիծը՝ օգտվելով Սահմանադրության 49.3 հոդվածից (թույլ է տալիս օրենք ընդունել առանց խորհրդարանում քվեարկության)։

Ֆրանսուա Բայրուն դարձել է վեցերորդ վարչապետը Էմանուել Մակրոնի նախագահական երկու ժամկետների ընթացքում՝ Էդուարդ Ֆիլիպից, Ժան Կաստեկսից, Էլիզաբեթ Բորնից, Գաբրիել Ատալից և Միշել Բարնիեից հետո։

Բայրուն վերջերս արդարացվել է Եվրախորհրդարանի միջոցները յուրացնելու մեղադրանքից։

Մակրոնն իր հերթին անցած շաբաթ խոստացել է մնալ իր պաշտոնում մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2027 թվականը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի