ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն Ուկրաինային 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կփոխանցի։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթնոի Բլինքենի հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Միացյալ Նահանգները մեր ուկրաինացի գործընկերներին տրամադրում է շտապ անհրաժեշտ զենքի և տեխնիկայի ևս մեկ զգալի փաթեթ, քանի որ նրանք պաշտպանվում են ռուսական շարունակվող հարձակումներից»,- ասել է Բլինքենը։

Նշվում է, որ օգնությունը տրամադրվելու է ԱՄՆ ռազմական պահուստներից։

Ի թիվս այլ բաների՝ Վաշինգտոնը Կիևին է փոխանցելու HIMARS MLRS-ի համար զինամթերք, հրետանային զինամթերք, անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա և սարքավորումներ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային հարձակումներից պաշտպանվելու համար:

Ավելի վաղ Time ամսագրի հետ զրույցում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ իր համար դժվար կլինի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ավարտել 24 ժամում, ինչպես խոստացել էր անել ընտրությունների քարոզարշավի ժամանակ։

«Մերձավոր Արևելքը խնդիր է, որն ավելի հեշտ է լուծել, քան այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ»,-ասել է նա։

Թեև Թրամփը քննադատել է Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականությունը Ուկրաինայի հարցում, նա առաջարկել է օգտագործել Կիևին օգնությունը որպես Կրեմլի վրա ճնշում գործադրելու լծակ:

«Ես ցանկանում եմ համաձայնության հասնել և համաձայնության հասնելու միակ միջոցը դրանից չհրաժարվելն է։ Այն ինչ կատարվում  է, խելագարություն է»,- ասել է նա՝ նշելով, որ այս պատերազմում զոհերի թիվը շատ մեծ է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի