Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ երեկոյան ժամանել է Թուրքիա։ Անկարայում նա փակ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որին ներկա են եղել նաև ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը, այլ պաշտոնյաներ։

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնում է, որ Բլինքեն-Էրդողան հանդիպմանը Սիրիայում վերջին զարգացումներն են քննարկվել։

«Պետքարտուղար Բլինքենը քննարկել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ուժեղ տարածաշրջանային համագործակցությունը և մեր ընդհանուր շահը՝ աջակցելու Սիրիայի գլխավորությամբ և վերահսկողությամբ քաղաքական անցմանը դեպի պատասխանատու և ներառական կառավարություն։ Նա վերահաստատել է Սիրիայում բոլոր դերակատարների՝ մարդու իրավունքները հարգելու, միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման և խաղաղ բնակիչներին, ներառյալ՝ փոքրամասնությունների խմբերի անդամներին պաշտպանելու համար հնարավոր բոլոր քայլերի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բլինքենը նշել է բոլոր կարիքավորներին մարդասիրական օգնության հոսքը դյուրացնելու կարևորությունը և ընդգծել, որ տեղահանված սիրիացիները կշարունակեն պաշտպանության կարիք ունենալ: Նա ընդգծել է՝ անհրաժեշտ է ապահովել, որ կոալիցիան ԻԼԻՊ-ին հաղթելու համար կարողանա շարունակել իրականացնել իր կարևոր առաքելությունը: Պետքարտուղարը նաև քննարկել է Գազայում հրադադարի համաձայնագրի կնքման հրատապ անհրաժեշտությունը, որն ապահովում է պատանդների ազատ արձակումը և մարդասիրական օգնությունը խոցելի պաղեստինցի խաղաղ բնակիչներին:

Թուրքական կողմի հաղորդմամբ էլ՝ Էրդողանն ասել է, որ բոլոր ոլորտներում թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավմանն ուղղված Թուրքիայի ջանքերը կշարունակվեն նոր ժամանակաշրջանում։ Նա նշել է, որ Թուրքիան ի սկզբանե հանդես է եկել Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության և միասնական կառուցվածքի պահպանման օգտին, և որ միջազգային հանրությունը պետք է համագործակցի Սիրիայում հաստատությունների վերածննդի և վերակառուցման հարցում։

Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկելու, առաջին հերթին, սեփական ազգային անվտանգության համար բոլոր ահաբեկչական կազմակերպությունների, հատկապես՝ PKK/PYD/YPG և ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք գործում են Սիրիայում և սպառնալիքի աղբյուր են Թուրքիայի համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի