Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Այսօր Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Նիստի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի, արդյունաբերության և էլեկտրոնային առևտրի զարգացման ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Բացի այդ, կողմերը մտքեր կփոխանակեն արդյունաբերական ոլորտներում համատեղ համագործակցության նախագծերի ընտրության կանոնակարգում փոփոխությունների և դրանց իրականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման վերաբերյալ։