Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կիևին՝ նոյեմբերին Ռուսաստանի տարածքի վրա ամերիկյան հրթիռներ արձակելու համար, գրում է Time-ը, որը Թրամփին տարվա մարդ է ճանաչել։

Խոսքը ATACMS հեռահար հրթիռների մասին է։

«Ես կտրականապես համաձայն չեմ Ռուսաստանի տարածք հարյուրավոր մղոններ խորությամբ հրթիռներ արձակելու հետ: Ինչո՞ւ ենք մենք դա անում։ Մենք պարզապես սրում ենք այս պատերազմը և ավելի ենք խորացնում այն»,- ասել է նա ամսագրին տված հարցազրույցում։

Հարցին՝ արդյո՞ք նա կհրաժարվի Ուկրաինային աջակցությունից, Թրամփը պատասխանել է, որ կօգտագործի Կիևին ԱՄՆ-ի աջակցությունը որպես Ռուսաստանի դեմ ճնշման լծակ պատերազմը դադարեցնելու բանակցություններում:

«Ես ցանկանում եմ համաձայնության գալ, և համաձայնության հասնելու միակ ճանապարհը [Ուկրաինայից] չհրաժարվելն է։ Կարծում եմ, որ հիմա ամենավտանգավորն այն է, ինչ տեղի է ունենում, երբ Զելենսկին որոշեց, կարծում եմ՝ [ԱՄՆ] նախագահի հավանությամբ, սկսել հրթիռներ արձակել Ռուսաստանի ուղղությամբ։ Կարծում եմ՝ սա լուրջ էսկալացիա է։ Ես կարծում եմ, որ դա հիմար որոշում է»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Մոսկվան նոյեմբերին հայտարարել էր Ուկրաինայի կողմից ռազմական օբյեկտներին հարվածելու համար ATACMS-ի օգտագործման մասին: Կրեմլը նոր «Օրեշնիկ» հրթիռով ցուցադրական պատասխան հարված հասցրեց Դնեպրին։ Նախօրեին՝ դեկտեմբերի 11-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է 6 ATACMS հրթիռներով Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա նոր հարձակման մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի