Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի

Լուրեր

30.04.2026 | 18:30
Հնդկաստանն ու Հայաստանը ռազմական տեխնիկայի համատեղ մշակում են սկսել. The Indian Express
30.04.2026 | 18:19
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագծին
30.04.2026 | 18:10
Ռուս սահմանապահները փուլ առ փուլ կհեռացվեն // ԵԽ-ն Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 18:03
ՌԴ-ից հացահատիկ և պարարտանյութեր Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել
30.04.2026 | 18:02
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել
30.04.2026 | 17:58
Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության համար
30.04.2026 | 17:50
Նահանջ՝ 16 տեղով. ինչու է ՀՀ-ն զիջել դիրքերը մամուլի ազատության ինդեքսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:45
Ինչո՞ւ եք պատերազմի օրերին հավասարության նշան դրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:40
Յուրի Ջորկաեֆ․ Պետք է գիտակցել, որ ՖԻՖԱ-ն Հայաստանին և Վրաստանին է վստահել իր նշանակությամբ երկրորդ մրցաշարը
30.04.2026 | 17:36
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել․ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 17:27
Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
30.04.2026 | 17:19
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ օտարերկրյա ագրեսորների տեղը «իր ջրերի խորքն է»
30.04.2026 | 17:10
Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հայկական ժառանգության ոչնչացումն արդարացնելու փորձերը
30.04.2026 | 16:58
Մերաբ Դվալիշվիլին հայտնել է՝ ինչու է հրաժարվել RAF-ում մենամարտել Արման Ծառուկյանի հետ
30.04.2026 | 16:46
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը
Բոլորը

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որը ներառում է 331 անձի անուն։ Նախորդ ցուցակից հանվել է տնային կալանքում գտնվող հաշմանդամ Ֆամիլ Խալիլովը, ինչպես նաև «Տերտերի» և «Գյանջայի» գործով երեք մեղադրյալ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ցուցակը համալրվել է 17 նոր դեմքերով։ Նրանց թվում են Meydan TV-ի լրագրողներն ու նրանց հետ ձերբակալվածները՝ թղթակից Ռամին Դեկոն, մեդիա փորձագետ Ուլվի Թաիրովը, իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը, քաղաքագետ Ազեր Գասիմլին։

Ցուցակում է նաև Սոյուդլու գյուղի բնակիչ Ջոշգուն Մուսաևը։ Նա դատապարտվել էր թմրանյութերի գործով, սակայն ձերբակալության իրական պատճառը բողոքող գյուղացիների համար պաստառներ պատրաստելն էր։

331 քաղբանտարկյալները դասակարգված են 11 խմբերի։ «Լրագրողներ և բլոգերներ» խմբում առկա է 25 մարդ, «իրավապաշտպաններում»՝ 4, «ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության» բաժնում՝ 30, «Ազգային փոքրամասնությունների ակտիվիստներ» խմբում՝ 3, «հակապատերազմական ակտիվիստներ»՝ 2 անձ, «Սոյուդլու գյուղի գործով» դատապարտված՝ 2, «Գերմանիայից արտաքսված քաղէմիգրատներ» խմբում՝ 5, «հավատացյալներ» խմբում՝ 233, «Տերտերի գործով դատապարտվածների» խմբում՝ 4, «Գյանջայի գործով դատապարտված» խմբում՝ 12, «ցմահ ազատազրկվածների» խմբում՝ 11 մարդ։

Ցուցակը կազմել են նախկին խղճի բանտարկյալները՝ Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի