ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հնարավոր է համարել Իսրայելի հետ գործարքի հնարավորությունը. WSJ

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն առաջին անգամ հայտարարել է, որ կարող է համաձայնվել մի գործարքի, որը թույլ կտա իսրայելական զորքերին ժամանակավորապես մնալ Գազայի հատվածում մարտերի ավարտից հետո: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով միջնորդներին։

Ըստ պարբերականի զրուցակիցների՝ խոսքը Ֆիլադելֆիայի միջանցքում (Եգիպտոսի և Գազայի սահմանի հատվածում) և Նեցարիմ միջանցքում (Գազայի և Իսրայելի սահմանից մինչև Միջերկրական ծով մոտ 4 կմ լայնությամբ գոտի) Իսրայելի ներկայության մասին է։
ՀԱՄԱՍ-ը նաև համաձայնել է իր ուժերը չտեղակայել Ռաֆահ անցակետի պաղեստինյան կողմում:

Ավելի վաղ, որպես առաջարկի մաս, ՀԱՄԱՍ-ն արդեն փոխանցել էր Գազայում պատանդների ցուցակը, որոնք ազատ կարձակվեն հրադադարի համաձայնագրի համաձայն։

Աղբյուրի համաձայն՝ Իսրայելն ու պաղեստինյան շարժումը քննարկում են երկամսյա զինադադար, որի ընթացքում կազատվեն մինչև 30 պատանդներ։ Ի պատասխան՝ իսրայելական կողմը պետք է համաներում շնորհի մի խումբ պաղեստինցի բանտարկյալների և թույլ տա ավելացնել մարդասիրական օգնության հոսքը դեպի անկլավ։

WSJ-ի աղբյուրները նաև հայտնել են, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ծրագրում է առաջիկա օրերին այցելել Իսրայել, Եգիպտոս և Քաթար՝ «համաձայնության հասնելու համար»:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի